ամն

Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Кинопоиск» պորտալի դեմ

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) գործ է հարուցել «ԿինոՊոիսկ» պորտալի եւ դրա մայր ընկերություն «Յանդեքս» ինտերնետ-ընկերության դեմ: Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»: Կարգավորչի պահանջներն առաջացրել է «Գահերի խաղը» սերիալի գովազդը, որը տարածվել է «Յանդեքս» կայքում: Այն անդրադարնում էր «ԿինոՊոիսկ» — ի բաժանորդագրությանը:

Հակամենաշնորհային ծառայության պահանջների համար առիթ է դարձել «ԿինոՊոիսկ» — ի գովազդը, որը տարածվել է որոնման համակարգի միջոցով եւ վերաբերում էր պրեմիում բաժանորդագրության անվճար ժամանակահատվածին:

Գովազդային հաղորդագրության մեջ ասվում էր, որ պրեմիում բաժանորդագրության շնորհիվ ծառայության բաժանորդը կկարողանա անվճար դիտել սերիալները, այդ թվում՝ աղմկահարույց «Գահերի խաղը» 30 օր, ճշտել են գերատեսչությունում: Սակայն «ԿինոՊոիսկ» կայքն անցնելիս տեղեկատվությունը խեղաթյուրվում է՝ «դիտողին ընդամենը յոթ օր հաճույք խոստանալով», ասված է հաղորդագրության մեջ:

Ոչ հավաստի գովազդի տարածման համար նախատեսված է տուգանք մինչեւ 500 000 ռուբլի (մոտ 3,5 մլն դրամ): Գործի քննությունը նշանակվել է օգոստոսի 21-ին:

«Յանդեքսից» եւ «ԿինոՊոիսկից» առայժմ մեկնաբանություններ չեն ստացվել:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Almaty Film Festival-ի շրջանակներում տեղի կունենա միջազգային բիզնես ֆորում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշակել է անչափահասների առողջությանը և էրոտիկ բնույթի հեռարձակումներին վերաբերվող նոր չափորոշիչներ