Միլի Մեջլիսում լսումներ կանցկացվեն ֆիլմերի արտադրությունն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելու թեմայով:
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին դեկտեմբերի 5-ին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆազիլ Մուստաֆան:
Նրա խոսքով՝ լսումները տեղի կունենան առաջիկա օրերին, դրանց կհրավիրվեն ռեժիսորներ, կինոպրոդյուսերներ և արվեստի այլ գործիչներ: