ամն , ,

Այսուհետ ապրիլի 16-ը պաշտոնապես կնշվի որպես «Հայ կինոյի օր»

Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որով ապրիլի 16-ը Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր: Նախագիծը խորհրդարանին ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյանը:

Նախագիծը ստացավ 76 կողմ և 13 դեմ ձայն, 23 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց:

«Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ և հարցը տեւական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց:

Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար եւ կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին: Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից:

Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում», — իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ գրել է պատգամավորը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Հայաստանի ուիք էնդի դրամարկղային մուտքերը, հունիսի 13-16, 2019

Պեդրո Ալմոդովարը պատվավոր Ոսկե առյուծ կստանա