ամն ,

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն կգլխավորի Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրին

Մայիսի 14-25-ը Ֆրանսիայում տեղի կունենա Կաննի 72-րդ կինոփառատոնը, որի ժյուրիի նախագահ է դարձել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն: Հիշեցնենք, որ նախորդ տարի կինոստուգատեսի ժյուրին գլխավորում էր ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը ։ Կաննի 71-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղը ստացել է ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեեդայի «Խանութի գողերը» ֆիլմը:

«Սա փառատոն է, որը շատ կարեւոր է ինձ համար իմ կարիերայի հենց սկզբից։ Ես շատ հուզված եմ: Ինձ համար մեծ պատիվ է այս տարի Կանն վերադառնալ որպես ժյուրիի նախագահ։ Կինոն անցնում է մոլորակի երակներով, եւ այս փառատոնը նրա սիրտն է: Մենք՝ ժյուրիի անդամներս, երջանիկ ենք, որ կարող ենք տեսնել ռեժիսորների նոր հրաշալի աշխատանքները ամբողջ աշխարհից։ Դա մեծ հաճույք և պատասխանատվություն է, որը մենք պատրաստ ենք ընդունել էնտուզիազմով և նվիրումով», — ասել է ռեժիսորը։

Կաննի փառատոնի նախագահ Պիեռ Լեսկյուրը և գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն ուրախ են, որ ռեժիսորը ընդունել է իրենց հրավերը: «Ալեխանդրո Ինյարիտուն շատ հազվադեպ է համաձայնվում մասնակցել մրցավարությանը, և սա առաջին անգամն է, երբ նախագահ կդառնա մեքսիկացին։ Կանններն ընդգրկում են կինոյի բոլոր տեսակները, իսկ «Բաբելոնի» ռեժիսորի ներկայությամբ փառատոնը հարգանքի տուրք է մատուցում նաեւ մեքսիկական կինոարվեստին»:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Հայտնի են ՀԱԿ փորձագիտական հանձնախմբի անդամների անունները

Ռոման Աբրամովիչը հիմնել է կինոյի զարգացման հիմնադրամ