ամն ,

Ալեն Դելոնին հանձնել են պատվավոր Ոսկե արմավենու ճյուղը

0

Մայիսի 19-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակի հանձնման արարողությունը: Ոսկե արմավենու ճյուղը շնորհվել է դերասան Ալեն Դելոնին՝ կինեմատոգրաֆում իր ակնառու կարիերայի համար: Մրցանակը հանձնել է թատրոնի և կինոյի դերասանուհի Անուշկա Դելոնը:

«Ես այս մրցանակը Ալեն Դելոնին հանձնում եմ ոչ թե որպես նրա դուստր, այլ որպես դեբյուտանտուհի դերասանուհի, սա սերնդեսերունդ պարգեւ է»,-ասել Է դերասանուհին:

Ալեն Դելոնի խոսքով՝ ինքը երկար ժամանակ կասկածում էր, թե արդյոք պետք է ընդունել այդ բարձր պարգեւը, սակայն արդյունքում որոշել է այդ կերպ հարգանքի տուրք մատուցել բոլոր այն ռեժիսորներին, որոնց հետ աշխատել է: Ավելի վաղ երկար ժամանակ դերասանը հրաժարվել եւ պնդել է, որ պետք է պարգեւներ ստանա միայն կոնկրետ ֆիլմերում աշխատելու համար:

Ալեն Դելոնը հայտնի է դարձել դեռ 1960 թվականին իր կարիերայի սկզբում, երբ նկարահանվել է Ռենե Կլեմանի «Թեժ արևի վրա» Ֆիլմում: Նրա ֆիլմերից շատերը դասական են դարձել: Դելոնն աշխատել է ամենահայտնի ռեժիսորների հետ (Անտոնիոնի, Վիսկոնտի, Մելվիլ, Լոուզի, Գոդար, Դերե), մեծագույն կինոաստղերի (Գաբեն, Լանկաստեր, Մոնտան, Շարիֆ, Վնտուրա) եւ լավագույն դերասանուհիների (Միրեյ Դարկ, Ռոմի Շնայդեր, Կլաուդիա Կարդինալե, Ուրսուլա Անդրես, Մոնիկա Վիտտի):

Դերասանը բազմիցս ժամանել է Կաննի կինոփառատոն: 1961 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցավ նրա առաջին զբոսանքը կարմիր գորգի վրայով, երբ դիտումների հիմնական ծրագրում ներկայացվեց նրա մասնակցությամբ «Որքան լավ է ապրելը» ֆիլմը: Այստեղ ցուցադրվել են նաեւ «Խավարում» (1962), «Ընձառյուծ» (1963), «Մսյո Կլեյն» (1976) եւ «Նոր ալիք» (1990) ժապավենները:

2017-ին Դելոնը հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին: Ընդ որում դերասանը, որն այն ժամանակ 81 տարեկան էր, խոստովանել է, որ կինոյում արել է ոչ այն, ինչ ցանկացել է: «Կա մի բան, որը ես բաց թողեցի, եւ որը միշտ կհետապնդի ինձ. մինչեւ մահանամ, ես կցանկանայի նկարահանվել կին ռեժիսորի մոտ», – ասել է Ալեն Դելոնը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Խավարի տիրուհին. թողարկվել է «Մալեֆիսենտա 2» ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը

Թողարկվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» երրորդ եթերաշրջանի առաջին թրեյլերը