ամն

Ալեն Դելոնի պարգեւատրումը Կաննում ֆեմինիստուհիների բողոքն է առաջացրել

Կիրակի Կաննի կինոփառատոնում տեղի է ունեցել դերասան Ալեն Դելոնի «Ոսկե արմավենու ճյուղի» հանդիսավոր հանձնումը: Բայց այս միջոցառումը չի անցել առանց հայփի. Գերմանա-բելգիական ծագում ունեցող դերասանուհի Սին Վան Ռոյը («Վալերիանը եւ հազարավոր մոլորակների քաղաքը»), որը Լյուկ Բեսոնին մեղադրել է բռնաբարության մեջ, կարմիր ուղեգորգ է եկել «ուղերձով»: Նրա մեջքին կարելի էր տեսնել Stop Violence Against Women («դադարեցրեք կանանց դեմ բռնությունը») գրառմամբ դաջվածքը:

Այսպիսով, դերասանուհին ցանկացել է հիշեցնել Ալեն Դելոնի հակասական արտահայտությունների մասին, երբ նա հայտարարել էր, որ նա ծեծել է կանանց: Դերասանին երբեք չեն մեղադրել հարասմենթի մեջ, սակայն նրա հեղինակությունը կատարյալ չի կարելի անվանել: Պարգեւի հանձնման մասին հայտարարությունից հետո դրա դեմ խնդրագիր է ստեղծվել, որը հավաքել է 20 հազար ստորագրություն: Սակայն փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն դա չի համոզել, եւ չնայած դրան, Ալեն Դելոնն այժմ կարող է պարծենալ Կաննի պատվավոր մրցանակով:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թողարկվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» երրորդ եթերաշրջանի առաջին թրեյլերը

«Կայսրություն» սերիալը վեցերորդ եթերաշրջանից հետո կավարտվի