ամն ,

«Ամերիկյան աստվածների» աստղը գլխավոր դերը կխաղա Halo-ի Էկրանավորման մեջ

«Ամերիկյան աստվածների» Պաբլո Շրայբերը հաստատվել է Halo-ի հայտնի խաղի Էկրանավորման մեջ Վարպետ Չիֆի դերի համար:

Սերիալի շոուռաները կդառնա Քայլ Քիլենը, որը մինչ այդ աշխատել էր «Բանականության խաղեր» նախագծի վրա, իսկ մի քանի դրվագների գործադիր պրոդյուսեր եւ ռեժիսոր հանդես կգա Օտտո Բաֆերսթը («Ռոբին Հուդ. Սկիզբ»): Նկարահանումները կսկսվեն արդեն այս աշնանը Բուդապեշտում:

Սերիալը պատմում է XXVI դարում մարդկանց եւ այլմոլորակայինների դիմակայության մասին: Մարդկության վերջին հույսը SPARTAN-II նախագիծն է, որը ստեղծում է գերուժ ունեցող մարդկանց։ Իսկ նրանցից ամենաուժեղը Վարպետ Չիֆն է, որին էլ խաղալու է Շրայբերը:

Սերիան կթողարկվի 2020-ի վերջում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ռոման Պոլանսկին դատի է տալիս Կինոակադեմիային

«Գահերի խաղ» vs Թրամփ. ԱՄՆ նախագահին խնդրել են սերիալը չօգտագործել քաղաքական նպատակներով