ամն ,

Անահիտ Աբադի հայ-իրանական «Եվա» ֆիլմը կմտնի ամերիկյան վարձույթ

Հայտնի է դարձել, որ Անահիտ Աբադի հայ-իրանական «Եվա» ֆիլմը մուտք կգործի ամերիկյան վարձույթ: Ֆիլմի ամերիկյան դիստրիբյուտորն է հանդիսանում Venera Films ընկերությունը: Գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորք քաղաքում: Ընկերությունը աներմուծում է հիմնականում Մեծ Մերձավոր Արեւելքի ֆիլմեր: Սա «Եվա» ֆիլմի առաջին թատերական թողարկումն է ԱՄՆ-ում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Եվան» դրամա է։ Ֆիլմը մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Նա դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․

«Եվա» կինոնկարը Նյու Յորքի կինոթատրոններում կթողարկվի 2019 թվականի հոկտեմբերի 25-ին եւ Լոս Անջելեսում կցուցադրվի 2019 թվականի նոյեմբերի 1-ից: Այս թողարկումներից հետո ժապավենը կցուցադրվե մի շարք այլ խոշոր շուկաներում ներառյալ Սան Ֆրանցիսկոն, Սան Դիեգոն, Բոստոնը, Վաշինգտոնը, Չիկագոն եւ Դալլասը:

«Եվա»-ն Հայաստանի և Իրանի առաջին համատեղ արտադրանքն է, իսկ ֆիլմի ռեժիսոր Անախիդ Աբադը հայ-իրանական առաջին կին ռեժիսորն է: Ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել էր «Օսկարի» 2018-ին: «Եվան» ցուցադրվել է աշխարհի խոշորագույն կինոփառատոներում, ներառյալ Մոնրեալի համաշխարհային կինոփառատոնը, Միլլ Վելլիի կինոփառատոնը, Ֆաջր կինոփառատոնը, Palm Springs միջազգային կինոփառատոնը եւ շատ ուրիշները:

Ներկայացնում ենք ամերիկյան պաստառը

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Ջեմինի». Հայելու դատարկ արտացոլանքը

IMAX Հայաստանում. Կլինի, թե՞ չի լինի. այս է խնդիրը