Հայաստանի անիմացիոն ընկերությունների ասոցիացիան պաշտոնապես անդամակցել է Animation in Europe (AIE) ֆեդերացիային, որը հանդիսանում է Եվրոպայի անիմացիոն ոլորտի առաջատար պրոֆեսիոնալ միությունը:
Այս անդամակցությամբ Հայաստանը դարձել է 27 երկրների՝ 30 ասոցիացիաներից կազմված ցանցի մաս, որին նաև պատկանում են 24 Եվրամիության երկիրներ, Բրիտանիան, Նորվեգիան և այլք։ Միությունն ունի գլխավոր նպատակ՝ միասնաբար ձևավորել եվրոպական անիմացիայի ապագան և հզորացնել ոլորտի համագործակցությունը միջազգային մակարդակում։
Հայկական ասոցիացիայի ներգրավվածությունը AIE-ում մեծ նշանակություն ունի հայկական անիմացիայի միջազգային հարթակներում ճանաչման և զարգացման համար։ Հայաստանի անիմացիոն ընկերությունների ասոցիացիայի անդամակցությունը կբարձրացնի հայկական անիմացիոն արտադրությունների տեսանելիությունը, կապերի ընդլայնման հնարավորությունները և համատեղ նախագծերի իրականացման հարթակներ կստեղծի Եվրոպական համաժողովների ու ծրագրերի շրջանակում։