Connect with us

Կինոարտադրություն

Շուտով կկայանա իտալական «Կատարյալ անծանոթներ» ֆիլմի հայկական տարբերակի պրեմիերան

Ռեժիսոր Արշալույս Հարությունյանը շուտով հանրությանը կներկայացնի իր նոր «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը, որը իտալական «Կատարյալ անծանոթներ» ֆիլմի տեղայնացված տարբերակն է:

Հրապարակվել է

Ամբողջ աշխարհում տարածում գտած և ավելի քան 7 ռեմեյկ ունեցող ֆիլմը հայ ամենասիրված ու ճանաչված դերասանների մասնակցությամբ: Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Մեքսիկա, Հունաստան, Հարավային Կորեա, Ռուսաստան, շուտով նաև հայկական տարբերակը կգրոհի բոլոր կինոթատրոնները:

Անհայտ բաժանորդ՝ հարաբերությունների կատակերգություն։ Գերլարված պատմություն և խելահեղ շրջադարձ: Անհայտ բաժանորդի զանգը չի ուշանա:

Ֆիլմի պրոդյուսերներն են ռուսաստանաբնակ Ռուբեն Դիշդիշյանը, ով գլխավորում է Մարս Մեդիա ընկերությունը, Արման Միտոյանը և Արմեն Հայապետյանը: Նկարահանումները մեկնարկել են մայիսի 13-ին:

Ֆիլմում նկարահավել են Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը, Արթուր Մանուկյանը: Ֆիլմի ռեիսորն է Արշո Հարությունյանը:

«Կան իրավիճակային կատակերգություններ և այլն, սա ինձ համար հարաբերությունների կատակերգություն է: Հայտնի ու սիրված եվրոպական ֆիլմ է, արդեն 9 երկրներ դրա ռիմեյքն են նկարել: Վերջերս Ռուբեն Դիշդիշյան և Արմեն Միտոյան պրոդյուսերները որոշեցին, որ պետք է նաև հայկական տարբերակը նկարել: Սցենարն ամբողջովին ադապտացված է: Ճիշտ է՝ թեման համամարդկային է, բայց հայ հանդիսատեսը էկրանին տեսնելու է լիովին հայկական ֆիլմ, պատմություն», — Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ռեժիսորը:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 5-ին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Չնայած կարանտին, Marvel-ի «Հավերժների» աշխատանքները շարունակվում են

Հրապարակվել է

Ամենայն հավանականությամբ, Marvel-ի «Հավերժները»՝ չորրորդ փուլի առաջին լիամետրաժ բլոկբաստերը կդառնա այն քիչ կինոնախագծերից մեկը, որոնց վրա կորոնավիրուսային այս ճգնաժամը ամենաքիչը կազդի: Ֆիլմի նկարահանումները սկսվել են փետրվարի սկզբին, ինչը թույլ է տվել նախագծին ծրագրված ժամին անցնել հետարտադրման փուլ, եւ այն պահին, երբ կինոարտադրության աշխատանքը դադարեց, դրա վրա արդեն աշխատում էին հատուկ էֆեկտների մասնագետները:

Scanline VFX վիզուալ էֆեկտների ստուդիայի վերջին պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր մասնագետները շարունակում են աշխատել ֆիլմի վրա հեռակա կարգով, ինչը թույլ է տալիս չվախենալ գրաֆիկից՝ անկախ բարդ օրերից: Բոլոր 650 աշխատակիցներն այժմ հաջողությամբ աշխատում են ամբողջ աշխարհում՝ Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մոնրեալում, Վանկուվերում եւ Սեուլում:

Գերհերոսական էպիկում, որը Հայաստանում լույս կտեսնի նոյեմբերի 5-ին նկարահանվել են Սալմա Հայեկը, Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդդենը, Բրայան Թայրի Հենրին, Լիա Մաքհյուն, Կումաիլ Նանջիանին, Լորեն Ռիդլոֆը եւ Դոն Լին:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

«Տիեզերական ջեմ 2» ֆիլմը կզարմացնի հանդիսատեսին նոր հայտնի կերպարներով

Փենիվայզը, Վոլան դե Մորտը եւ Ջոկերը կհայտնվեն «Տիեզերական ջեմի» սիքվելում:

Հրապարակվել է

Համացանցում հայտնվել է «Տիեզերական ջեմ 2« կատակերգության՝ 1996 թվականի ֆիլմի սիքվելի նկարահանումների պրոմո հոլովակը: Հոլովակում նկարահանող խմբի տարբեր անդամներ ցուցադրում են մատի վրա բասկետբոլի գնդակի հավասարակշռման վարպետությունը, եւ նրանց հետ միասին էկրանին հայտնվում են Ջոկերը, Ջիմ Քերիի Դիմակը, «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի Չար Վհուկը, Վոլան դե Մորտը եւ «Այն» ֆիլմի ծաղրածու Փենիվայզը: Ենթադրվում է, որ այդ կերպարները կունենան կամեո սիքվելում:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին սքրիներ, սակայն շատերը կասկածում էին դրանց իսկությանը:

Կորոնավիրուսի պանդեմիան զվարճանքների ինդուստրիային անդրադարձել է այնպես, որ այն կարելի է բնութագրել միայն որպես աննախադեպ: Ֆիլմերի եւ հեռուստատեսային շոուների արտադրությունը փակվել է, դերասանները մեկուսացել են, իսկ ֆիլմերի թողարկման ժամկետները հետ են մղվել: Բայց Լեբրոն Ջեյմսը, կարծես, համոզված է, որ իր առաջիկա «Տիեզերական ջեմ 2» ֆիլմը կպահպանի իր թողարկման ամսաթիվը:

Վերջերս Road Trippin-ի պոդքասթի հարցազրույցում Լեբրոն Ջեյմսը քննարկել է կորոնավիրուսը եւ նրա ազդեցությունը սիքվելի վրա: Նա վստահ էր, որ նախագիծը դեռ կթողարկվի 2021 թվականի հուլիսին, սակայն խոստովանել է, որ արտադրությունը դանդաղել է:

Շարունակության սյուժեն չի բացահայտվում: Ընդ որում, Warner ստուդիան պլանավորում է ընդլայնել «Տիեզերական ջեմի» աշխարհը եւ շարունակության մեջ ներառել այլ նախագծերի հերոսներին, ինչպիսիք են «Դիմակը» եւ DC կոմիքսների կերպարները:

Ֆիլմի հայկական պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հուլիսի 14-ին է:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Ջարեդ Լետոն մերկացրել է իր վամպիրական էությունը «Մորբիուսի» թարմ պաստառի վրա

Հրապարակվել է

«Մորբիուս» ֆիլմը, որի նկարահանումները հասցրել են ավարտվել առանց պատահարների մինչեւ COVID-19 պանդեմիան, բարեհաջող շարունակում է պատրաստվել ամառային պրեմիերան: Իքս օրը դեռ նշանակված է հուլիսի 30-ին, սակայն օբյեկտիվ պատճառներով, ամսաթիվը կարող է փոխվել եւս մեկ անգամ:

Համացանցում հայտնվել է Ջարեդ Լետոյի «Մորբիուսի» առաջին պաստառը, որը ոչ երկիմաստորեն մերկացրել է նրա վամպիրական էությունը, որի մասին բոլորը վաղուց գլխի են ընկել՝

Սյուժեի կենտրոնում տաղանդավոր կենսաքիմիկոս Մայքլ Մորբիուսն է, որը հուսահատ եւ անհաջող կերպով դեղորայք է փնտրում իր արյան հազվագյուտ հիվանդությունից: Ի վերջո նա գտնում է բուժման բաղձալի հնարավորություն, բայց գինը չափազանց բարձր է:

Լետոյին կընկերակցեն Մեթ Սմիթը, Ադրիա Արխոնան, Ջարեդ Հարիսը եւ Թայիզ Գիբսոնը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: