ամն

«Անհայտ բաժանորդ». իրական դրամա կատակերգության լեզվով

7 մտերիմ ընկերներ հավաքվում են միասին հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով: Նրանք որոշում են խաղալ անսովոր խաղ, ըստ որի կանոնների բոլորը պատրավոր են սեղանին դնել իրենց բջջային հեռախոսները, այդ ընթացքում բարձրաձայն ընթերցել մուտքային հաղորդագրությունները և պատասխանել մուտքային զանգերին բացառապես բարձրախոսի միջոցով: Համերաշխ ընկերները նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ կործանիչ գաղտնիքներ են բացահայտվելու այդ խաղի ընթացքում:

Իտալական կինեմատոգրաֆիայի ակադեմիայի վարկածով 2016 թվականի լավագույն իտալական ֆիլմ (ֆիլմը ստացել է «Դավիթ» մրցանակը «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն սցենար» անվանակարգերում)՝ «Իդեալական անծանոթները» այն ժապավեններից մեկն է, որոնց վրա հատուկ ուշադրություն պետք է դարձնել ռեժիսորական դասընթացներին: Ոչ թե այն պատճառով, որ դա գլուխգործոց է գլուխգործոցներից, այլ այն պատճառով, որ իտալացի ռեժիսոր Պաոլո Ջենովեզեն «Իդեալական անծանոթներում» վարպետության դաս է տալիս, որը ստեղծում է հետաքրքիր, խելացի եւ սրամիտ կինո ամենապարզ եւ ամենաէժան բաղադրիչներից, նույնիսկ սկսնակ բեմադրիչին մատչելի:

Դրա շնորհիվ ֆիլմը բազմաթիվ ռեմեյքեր է ստացել և Հայաստանը անմասն չի մնացել: Հայ պրոդյուսերները որոշել են թրենդի մեջ լինել և նկարահանել են իտալական ֆիլմի հայկական ռիմեյքը: Մինիմում դեկորացիա (գրեթե բոլոր գործողությունները զարգանում են նույն սենյակում), ընդամենը յոթ հիմնական դերասան և ոչ մի հատուկ էֆեկտ: Այնուամենայնիվ, «Անհայտ բաժանորդը» շատ ավելի զվարճալի եւ ծիծաղելի է, քան հոլիվուդյան ժապավենները, որոնց վրա ծախսվել են շատ մեծ գումարներ: Բնականաբար տեղայնացված տարբերակները առաջ են բերում տեղական խնդիրների շխթան և այդ առումով ֆիլմում առկա են գործողություններ, որոնք մոտ են մեր իրականությանը:

Երբ կերպարները հստակ ուրվագծվում են, դերասաններին անհրաժեշտ է պրոֆեսիոնալիզմ, այլ ոչ թե նախկին դերերի «բույրը», որը խանգարում է տեսնել հերոսի մեջ սովորական մարդու, այլ ոչ թե սցենարը սովորած աստղ: Բացի այդ, հարմարավետ հավաքները տանը, այլ ոչ թե սրճարանում ավելի շատ հայկական, քան եվրոպական ոճ է:

«Անհայտ բաժանորդի» գործողությունը պտտվում է բջջային հեռախոսների շուրջ, սակայն տեխնոլոգիան ինքնին սյուժեի հետ գրեթե ոչ մի կապ չունի: Ֆիլմում SMS-ները եւ զանգերը միայն հոգեբանական տրագիկոմեդիայի կատալիզատորն են, որը սկսվում է դեռեւս խաղալու առաջարկից առաջ եւ աստիճանաբար թափ է հավաքում, քանի որ հայտնությունները դառնում են ավելի ցնցող: Թեեւ հերոսները կարծում են, որ շատ լավ գիտեն միմյանց, քանի որ տղամարդիկ լավ ընկերներ են դեռ մանկուց, իսկ կանայք ծանոթ են արդեն ոչ առաջին տարին և մեկ անգամ չէ, որ ստիպված են եղել միմյանց մեղադրել այն բանում, որ միմյանցից գաղտնիք ունեն: Կշտամբանքը ֆիլմի ավարտին վերածվում է թեժ բանավոր պատերազմի:

Ի՞նչ կարելի է ասել ֆիլմի կատակերգական հատվածին: Գագաթնակետին հասնելով հերոսներին հեչ ծիծաղելի չէ, բայց մինչ այդ կերպարները պարբերաբար «ղժում» են միմյանց վրա, եւ նրանց կատակները բավականին սրամիտ են: Ի վերջո հանդիսատեսը ծիծաղում է դերասանների հետ: Հերոսների հեգնական շփումը շատ բան է խոսում նրանց բնավորության եւ նրանց ներքին հիերարխիայի մասին: Վերջինս մեծ դեր չի խաղում իրադարձությունների մեջ, բայց երբեմն իրեն զգացնել է տալիս: Չէ՞ որ առանձնատանը հավաքվել են ընկերներ, բայց տարբեր սոցիալական կարգավիճակի մարդիկ: Նրանցից մեկը պլաստիկ վիրաբույժ է, մյուսը՝ տաքսու վարորդ, իսկ երրորդը՝ գործազուրկ:

Ո՞ր ավարտն է նախըտրելի: Մնում է հանդիսատեսի կամքի վրա: Ափսոս, որ ընթրիքը ավարտվում է, իսկ խաղը՝ միայն «իսկ եթե» կարգից երևակայություն էր: Հայտնվելով մակերեսի վրա տհաճ ճշմարտությունը, որի հետ դժվար է համակերպվել, մերկացած խնդիրները դուրս կբերվեն դրանց լուծման որոնումների համար, կստեղծեն արժեքների վերանայում եւ նոր ընտրության ազատություն: Թողնել ամեն ինչ այնպես ինչպես որ կա՝ զրկել հերոսներին, ի վերջո, երջանիկ կյանքից, թողնել նրանց կորչել մենակության մռայլ խավարի մեջ խորոված կշտելով դատարկ զրույցներ վարելիս:

Արշալույս Հարությունյանն արդեն սահմանափակ թվով դերասանների եւ տարածությամբ ֆիլմ նկարահանել է՝ «Scotch&Whiskey» լինելով թատերական բեմադրություն շատ լավ տեղափոխվել էր մեծ էկրան:

Այս ֆիլմում դուք կտեսնեք Մարջան Ավետիսյանին («Երկրաշարժ», «Չներվածը»), Անի Խաչիկյանին («Կյանք ու կռիվ»), Խորեն Լևոնյանին («Մեր երազանքի ճանապարհը», «Երեք շաբաթ Երևանում») և Նազենի Հովհաննիսյանին («Գարեգին Նժդե», «Սպանված աղավնի») բոլորովին նորովի: Ցավոք, Սոս Ջաննիբեկյանի կատակերգական դերերը նույնատիպ են և երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրա կերպարը ֆիլմից ֆիլմ, ֆիլմից սերիալ է ներխուժում: Երբ տեսնում ես կերպարների փոխհարաբերությունները, պարզ է դառնում, որ Հարությունյանը ճիշտ զույգեր է կազմել: Փորձեք դիտելու ժամանակ պատկերացնել այլ համակցություններ եւ կհասկանաք, որ դա հնարավոր չէ:

Եթե հայկական ֆիլմերի գովազդային արշավում չլինեն «կատակերգություն» բառերը, ապա կինոթատրոնների դահլիճները չեն համալրվի, նույնիսկ եթե ֆիլմը արժե դիտել: «Անհայտ բաժանորդը» հայկական կատակերգություններին նոր շունչ է տալին և նոր մակարդակի է բարձրացնում: Սա իսկապես խելացի կատակերգություն է: Կինո որտեղ կարևոր են գործողությունները ու հայացքները, ակնարկները, կադրեր առանց բառերի մոլորեցնում էն հայկական ֆիլմերի հիմնական հանդիսատեսին: Այդ պատճառով մտածող կինոն թրենդում չէ: Դրանով կարելի է բացատրել «հարաբերությունների կատակերգության» պրոդյուսերական մոտեցումը: Ֆիլմը, ըստ էության, դրամա է, իսկ հետո արդեն կատակերգություն:

«Անհայտ բաժանորդը» կարելի է ասել առաջին եւ միակ հայկական ֆիլմն է, որը էկրան է բերում «սեքս» բառը, պահպանակի փաթեթը՝ հետագա օգտագործման ակնարկներով, ընտաներկան դավաճանությունը եւ, իհարկե, ոչ կարծրատիպային գեյի կերպարը: «Անհայտ բաժանորդում» ռեժիսորը կարողացել է ոչ միայն գեղեցիկ ավարտել ֆիլմը, այլեւ ցույց տալ լավ ամուսնու, հոր, ընկերոջ մոդելը:

Որպես ընկերության նրբությունների և ընտանեկան հարաբերությունների մասին սովորական կատակերգություն սկսված «Անհայտ բաժանորդ» կինոնկարը, ի վերջո, դառնում է ցավոտ հայտարարություն այն մասին, թե որքան կործանարար գաղտնիքներ կարող է պահել իր մեջ սովորական բջջային հեռախոսը:

Ֆիլմը կինոթատրոններում է սեպտեմբերի 5-ից:

Ի՞նչ եք կարծում

1 point
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

The Wrap-ը հրապարակել է «Ես մենակ չեմ» ֆիլմի թրեյլերը

«Մաթիաս և Մաքսիմ». թողարկվել է Քսավյե Դոլանի նոր ֆիլմի թրեյլերը