ամն ,

Աշնանային շրջանի հայկական պրեմիերաները

Գախտնիք չէ, որ Հայաստանում կինոթատրոնները լեփ-լեցուն են, երբ էկրաններին բարձրանում են հայկական ֆիլմեր: Հիմնական հարվածը գալիս է աշնանը, և այս տարին բացառուցություն չէ: ԿինոՊրեսը ներկայացնում է հայկական ֆիլմերը, որոնք մեծ էկրան կբարձրանան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Անհայտ բաժանորդ

սեպտեմբերի 5-ից

Արշո Հարությունյանի ֆիլմը 2016 թվականին թողարկված հանրահայտ իտալական «Կատարյալ անծանոթները» / “Perfetti sconosciuti” կատակերգության հայկական ռիմեյքն է: 7 մտերիմ ընկերներ հավաքվում են միասին հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով: Նրանք որոշում են խաղալ անսովոր խաղ, ըստ որի կանոնների բոլորը պարտավոր են սեղանին դնել իրենց բջջային հեռախոսները, այդ ընթացքում բարձրաձայն ընթերցել մուտքային հաղորդագրությունները և պատասխանել մուտքային զանգերին բացառապես բարձրախոսի միջոցով: Համերաշխ ընկերները նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, թե ինչ կործանիչ գաղտնիքներ են բացահայտվելու այդ խաղի ընթացքում:


Ազնիվ գողեր

սեպտեմբերի 19-ից

Գոռ Կիրակոսյանը վերադառնում է իր նոր «Ազնիվ գողեր» կատակերգությունով: Պատմության կենտրոնում են հինգ անհաջողակներ, որոնք փորցում են գողանալ թանգարժեք իր, որպեսզի այն հանձնելով ոստիկանությանը ստանան դրամական պարգև: Հերոսներին մարմնավորում են Արամ MP3 Սարգսյանը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեվոն Տեր-Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը:


Իմ խաչը

հոկտեմբերի 4-ից

Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» աշխատանքային անունի տակ նկարահանվող «Իմ խաչը» ֆիլմը այս տարվա հոկտեմբերին կբարձրանա մեծ էկրան: Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է:

1991-92 թվականներին՝ Արցախյան ազատագրական շարժման տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղված ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը: Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում մեկը մյուսի հանդեպ անհատակ նվիրումով:

Մինչդեռ հանգամանքների բերումով, նրանք ստիպված են լինում բաժանվել: Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար, իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը, այլ նաև վիրավոր հոգին:


Դրախտի դարպասը

հոկտեմբերի 25-ից

Աշնան այս ամսին մեծ էկրան կբարձրանա նաև Ջիվան Ավետիսյանի միջազգային դերասանական կազմ ունեցող «Դրախտի դարպասը» ֆիլմը: Ֆիլմը նկարահանման համար բյուջեի մի մասը հավաքել է քրաոդֆանդինգի միջոցով: Հոկտեմբբերի 17-ից ֆիլմը կմեկնարկի Երևանի ԿինոՊարկ կինոթատրոնում իսկ հոկտեմբերի 25-ից կցուցադրվի Հայաստանի բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմը պատմելու է Արցախի մասին՝ գոյամարտի տարիներին մոռացված մի դրվագի, որը բացահայտվում է ապրիլյան առճակատման օրերին:


Մաղթում ենք մեր ֆիլմերին հաջողություն վարձույթում և թող Ուժը լինի ձեր հետ:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թողարկվել է նոր «Տերմինատորի» լիարժեք թրեյլերը

Քիրստեն Դանսթը անձնական աստղ է ստացել Փառքի ծառուղում