ամն

«Աստղային ուղի. Դիսքավերի» սերիալում կհայտնվի գենդերքվիր կերպար

Ինչպես հաղորդում է «Discussing Film» պորտալը, CBS հեռուստաալիքում, որը թողարկում է «Աստղային ուղի. Դիսքավերի» սերիալը, ներկա պահին փնտրում երրորդ եթերաշրջանի համար գենդերքվիր կերպարին մարմնավորող դերասան:

Հայտնի է, որ հերոսի անունը լինելու է Ադիրա, նա բնութագրվում է որպես շատ խելացի և ինքնավստահ մարդ: Կերպարը սերիաներից մեկում կստանա առաջնային դեր, որը հետագայում հնարավոր է դառնա մշտական: Նաև տեղեկացնում են, որ դերի համար հաշվի է առնվում տարիքը, դերակատարը պետք է լինի 18 տարեկանից մեծ, ցանկացած ծագում ունեցող մարդ, ով կարող է խաղալ 16 տարեկան մարդու դեր:

Հիշեցնենք, որ սերիալի դեպքերը տեղի են ունենում օրիգինալ շարքից 10 տարի առաջ, իսկ սյուժեյի կենտրոնում է գտնվում USS Discovery NCC-1031-ի անձնակազմը, ովքեր ուսումնասիրում են գալակտիկան: Շոուն ինքնին կվերադառնա էկրաններին 2020 թվականի սկզբին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ամառային դրամաշնորհների մեծ ցուցակ՝ Berlinale, Sundance, Locarno, Ռոտերդամի փառատոն, Hot Docs

Ռայան Ռեյնոլդսը Marvel-ում կխաղա Դեդփուլի նոր տարբերակը