Connect with us

Կինոիրադարձություններ

Արամ Շահբազյանի նոր ֆիլմը մեծ էկրանին

Հրապարակվել է

Մայիսի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է Կինեմատոգրաֆիստների միության Վարչության անդամ, կինոռեժիսոր Արամ Շահբազյանի նոր՝ «Մյուռոնի ճամփորդությունը» վավերագրական լիամետրաժ ֆիլմի պերմիերան:

«Մյուռոնի ճամփորդությունը» ֆիլմի պաստառը

Ինչու՞ է Ս. Էջմիածնում օրհնվող մյուռոնը բաժանվում աշխարհի տարբեր երկրներում, ովքե՞ր են սպասում դրան: «Մյուռոնի ճամփորդությունը» վավերագրական լիամետրաժ ֆիլմն արտադրել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Նկարահանումները սկսվել են 2015թ. Ս. Էջմիածնում մյուռոնօրհնության արարողությամբ և ավարտվել 2017-ին, Արցախում՝ Մարտակերտի սահմանագծի վերջին հենակետում: Այդ ընթացքում Մայր Աթոռից ուղարկվող մյուռոնի սրվակի հետ ֆիլմը եղել է Սիրիայում (Դամասկոս, Հոմս), Իսրայելում և Պաղեստինում, Արգենտինայում, Ռուսաստանի Դաշնությունում:

Միմյանցից խիստ տարբեր քաղաքական-մշակութային միջավայրերում ապրող ֆիլմի հերոսները մեկ ընդհանրություն ունեն: Ֆիլմը բացահայտում է այդ ընդհանրությունը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

Կանն 2020. Հայտնի են Կաննի 73-րդ փառատոնի ֆիլմերը

Պաշտոնական ընտրության մեջ են` հայկական ֆիլմն ու Ուես Անդերսոնի նոր ֆիլմը

Հրապարակվել է

Հունիսի 3-ի երեկոյան Canal+ հեռուստաալիքի ուղիղ եթերում Կաննի կինոփառատոնի նախագահ Պիեռ Լեսկյուրը եւ ստուգատեսի տնօրեն Թիերի Ֆրեմոն հայտարարել են Կաննի 73-րդ կինոփառատոնի հիմնական ծրագիրը, ինչպիսին այն կլիներ, եթե այս տարի ստուգատեսը այնուամենայնիվ տեղի ունենար:

Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմն, Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը», Ֆրանսուա Օզոնի «85-ի ամառը», Վիգգո Մորտենսենի «Անկում» ռեժիսորական դեբյուտը, Սթիվ Մաքքուինի երկու ֆիլմերը՝ «Սիրեկանների լեռը» եւ «Մանգլենի ծառը», ինչպես նաեւ Յյեն Սան-Հոյի «Թերակղզին»` «Գնացք դեպի Բուսան» զոմբի թրիլլերի շարունակությունը, եւ պաշտոնական ընտրության մեջ հայտնված մյուս ֆիլմերը կինոթատրոններում թողարկելիս եւ այլ փառատոներում ցուցադրվելիս կնշվեն «Կանն 2020» որակի նշանով:

«Ընդհանուր առմամբ ընտրվել է 56 ֆիլմ: Նրանք ընտրվել են այս տարի ստացված 2067 հայտերից: Համեմատության համար նշենք, որ 2019 թ.-ին մենք դիտեցինք 1845 ֆիլմ, 1916 ֆիլմ 2018 թ.-ին եւ 1885 2017 թ.-ին, կամ, եթե վերցնենք ավելի հեռավոր թիվ 1665 նկար 2010 թ.-ին: Սա առաջին դեպքն է, երբ ֆիլմերի թիվը գերազանցել է 2000-ը: Այսպիսով, ճգնաժամը եւ հետպրոդակշենի դանդաղումը ոչ մի կերպ չեն ազդել ընտրության ուղարկված ֆիլմերի քանակի վրա», — նշել է Թիերի Ֆրեմոն:

Այս տարի պաշտոնական ընտրության մեջ է հայտնվել 15 դեբյուտային ֆիլմ (ընդհանուր թվի 26,7%-ը)՝ 2019թ.-ի 10-ի համեմատ (17%): «Մենք երբեք չենք ունեցել նման քանակությամբ դեբյուտային ֆիլմ: Դա ապացուցում է կինեմատոգրաֆի կենսունակությունը, եւ մենք հավատում ենք նրա պայծառ ապագային», — ավելացնում է նա:

Լայնափի մեծ մասն այս տարի ներկայացված է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների աշխատանքներով, նաեւ ցանկում են ֆիլմերը ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից, Վրաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից: Այս տարի ծրագրի մաս է դարձել Հայաստանը Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» համատեղ արտադրությունով:

Ֆիլմը համատեղ կինոարտադրություն է Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի հետ։ Ֆիլմի վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները․ հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films)։ Ֆիլմի նկարահանումների գերակշիռ մասը արվել է Հայաստանում և Արցախում: Ֆիլմի միջազգային վաճառքով զբաղվում է Indie Sales Company ընկերությունը:

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերացբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմի ստեղծման գործընկերներն են՝ Eurimages, Հայաստանի Ազգային Կինոկենտրոն, CNC Avance sur recettes, CNC Aide à la musique, Région Nouvelle-Aquitaine, Région Occitanie, TV5 Monde, Procirep, Fonds Wallonie-Bruxelles, Hubert Bals Fund, Cineventure 3, Atelier Cinéfondation: Prix ARTE:

«Կանն 2020» պաշտոնական ընտրության ֆիլմերի ցանկ

Վստահության արժանի (The Faithful)

«Ֆրանսիացի դիսպետչերը» / «The French Dispatch» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ուես Անդերսոն

«85-ի ամառը» / «ÉTÉ 85» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ֆրանսուա Օզոն

«Իրական մայրեր» / «Asa Ga Kuru» («True Mothers») (Ճապոնիա), ռեժիսոր՝ Նաոմի Կավասե

«Սիրեկանների լեռը» / «Lovers Rock» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Սթիվ Մաքքուին

«Մանգլենի ծառը» / «Mangrove» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Սթիվ Մաքքուին

«Եվս մեկ անգամ» / «Druk» («Another Round») (Դանիա), ռեժիսոր՝ Թոմաս Վինթերբերգ

«ADN» (Ալժիր, Ֆրանսիա), ռեժիսոր՝ Մայվենն Լը Բեսկո 

«Վերջին խոսքեր» / «Last Words» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ջոնաթան Նոսսիթեր

«Դրախտ: Դեպի երժանկության երկիր» / «Heaven: To The Land Of Happiness» (Հարավային Կորեա), ռեժիսոր՝ Լիմ Սան Սու

«Մենք կմոռացվենք» / «El Olvido Que Seremos» («Forgotten we’ll be») (Իսպանիա), ռեժիսոր՝ Ֆերնարդո Տրուեբա

«Թերակղզի» / «Peninsula» (Հարավային Կորեա), ռեժիսոր՝ Յյեն Սան-Հո

«Մթնշաղում» / «In The Dusk» (Լիտվա), ռեժիսոր՝ Շարունաս Բարտաս 

«Տնային ճակատ» / «Des Hommes» («Home Front») (Բելգիա), ռեժիսոր՝ Լուկա Բելվո

«Արտակարգ բան» / «The Real Thing» (Ճապոնիա), ռեժիսոր՝ Քոդզի Ֆուկադա

Նորեկներ (The Newcomers)

«Սովորական կիրք» / «Passion Simple» (Լիբանան), ռեժիսոր՝ Դանիել Արբիդ

«Լավ մարդ» / «A Good Man» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Մարի Կաստիլ Մենսյոն-Շաար

«Այն, ինչ մենք ասում ենք, եւ այն, ինչ մենք անում ենք» / «Les Choses Qu’on Dit, Les Choses Qu’on Fait» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Էմանուել Մուրե

«Սուադ» / «Souad» (Եգիպտոս), ռեժիսոր՝ Այտեն Ամին

«Limbo» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Բեն Շարրոկ

«Կարմիր» / «Rouge» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ֆարիդ Բենտոումի

«Քրտինք» / «Sweat» (Շվեդիա), ռեժիսոր՝ Մագնուս ֆոն Հորն

«Teddy» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Լյուդվիկ և Զորան Բուկերմա

 «Փետրվար» / «February» (Բուլղարիա), ռեժիսոր՝ Կամեն Կալեվ  

«Ամմոնիտ» / «Ammonite» (Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Ֆրենսիս Լի 

«Գիշերային բժիշկ» / «Un Médecin De Nuit» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Էլի Վաժեման

«Դժվարություն» / «Enfant Terrible» (Գերմանիա), ռեժիսոր՝ Օսկար Ռելեր

«Նադյա, թիթեռ» / «Nadia, Butterfly» (Կանադա), ռեժիսոր՝ Պասկալ Պլանտ

«Ահա և մենք» / «Here We Are» (Իսրայել), ռեժիսոր՝ Նիր Բերգման

Фильм-альманах (An Omnibus Film)

«Սեպտետ: Հոնկոնգի պատմություն» / «Septet: The Story Of Hong Kong», ռեժիսոր՝ Էն Հուեյ, Ջոնի Տո, Ցույ Հարք, Սամմո Հուն, Ուեն Վու-Պին, Պատրիկ Թամ  

Դեբյուտային ֆիլմեր (The First Features)

«Անկում» / «Falling» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Վիգգո Մորտենսեն

«Հաճույք» / «Pleasure» (Շվեդիա), ռեժիսոր՝ Նինյա Թյուբերգ

«Սլալոմ» / «Slalom» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Շարլեն Ֆավյե

«Հիշողության տուն» / «Casa De Antiguidades» («Memory House») (Բրազիլիա), ռեժիսոր՝ Ժոաու Պաուլու Միրանդա Մարիա  

«Կոտրված բանալիներ» / «Broken Keys» (Լիբանան), ռեժիսոր՝ Ջիմի Քեյրուզ

«Իբրահիմ» / «Ibrahim» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Սամիր Գեսմի

«Սկիզբ» / «Beginning» («Au commencement») (Վրաստան), ռեժիսոր՝ Դեա Կուլումբեգաշվիլի

«Գագարին» / «Gagarine» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Ֆաննի Լիաթարդ եւ Ջերեմի Տրուիլ

«16 Printemps» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Սյուզաննա Լինդոն

«Վորիեն» / «Vaurien» (Ֆրանսիա), ռեժիսոր՝  Պիտեր Դուրունցիս

«Լաթ տղա» / «Garçon Chiffon» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Նիկոլաս Մաուրի

«Երբ որ քամին հանդարտվի» / «Si Le Vent Tombe» («Should the Wind Fall») (Հայաստան), ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան

«Ջոնը և փչակը» / «John And The Hole» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Պասկալ Սիստո

«Քայլելով դեպի քամին» / «Striding Into The Wind» («Courir au gré du vent») (Չինաստան), ռեժիսոր՝ Վեյ Շուձյուն

«The Death Of Cinema And My Father Too», (Իսրայել), ռեժիսոր՝ Դանի Ռոզենբերգ

Վավերագրական ֆիլմեր

«Միլիարդների ճանապարհին» / «En Route Pour Le Milliard» («The Billion Road») (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), ռեժիսոր՝ Դիեդո Համադի

«Տրյուֆելների որսորդները» / «The Truffle Hunters» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Մայքլ Դվեկ եւ Գրեգորի Կերշոու

«9 օր Ռաքքայում» / «9 Jours À Raqqa» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Քսավյե դե Լոզան

Կատակերգություն

«Անտուանետան Սևենում» / «Antoinette Dans Les Cévènnes» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Քերոլայն Վինյալ

«Երկու Ալֆրեդ» / «Les Deux Alfred» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Բրունո Պոդալիդես

«Հաղթանակ» / «Un Triomphe» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Էմանուել Կուրկոլ

«Աշխարհի ծագումը» / «L’origine Du Monde» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Լորան Լաֆիտտ

«Բանավեճ» / «Le Discours» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Լորան Տիրար

Անիմացիոն ֆիլմեր

«Իրվիգը և կախարդը» / «Earwig and the Witch» (Ճապոնիա), ռեժիսոր՝ Գորո Միյաձակի

«Անհետացում» / «Flee» (Դանիա), ռեժիսոր՝ Յոնաս Ռասմուսեն

«Josep» (Ֆրանսիա), ռեժիսոր՝ Աուրել

«Հոգին» / «Soul» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Փիտ Դոքթեր

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Կաննի փառատոնը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

Հրապարակվել է

Կաննի միջազգային կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով չի անցկացվի 2020 թվականին: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:

Կազմակերպիչները հունիսի սկզբին ցանկանում են ներկայացնել այն ֆիլմերի ցանկը, որոնք պետք է հայտնվեին ստուգատեսում: Ցուցակը կկոչվի «Կանն-2020»: Ֆիլմերն աշնանը կցուցադրվեն Տորոնտոյի, Սան Սեբաստիանի, Անգուլեմի, Վենետիկի, Նյու Յորքի, Դովիլի, Պուսանի եւ Լիոնի կինոփառատոններում:

Variety պարբերականը հավելելում է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի անցկացնելու մասին որոշումը կկայացվի մայիսի վերջին:

Կաննի 74-րդ կինոփառատոնին ֆիլմերի ընտրությանը կարող են մասնակցել այն ֆիլմերը, որոնք մտել են նախորդ ստուգատեսի ծրագիրը, սակայն հետաձգվել են 2021 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաննի կինոփառատոնը չի կայանա մայիսին Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման պատճառով:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Կառլովի Վարիի կինոփառատոնը տեղափոխվել է հաջորդ տարի

Հրապարակվել է

Ապրիլի 28-ին Կառլովի Վարիի 55-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ստուգատեսն այս տարի չի կայանա եւ տեղափոխվում է 2021 թվականի հուլիսի 2-10-ը: Ծրագրային ֆիլմերի մի մասը հնարավոր կլինի տեսնել կինոթատրոններում, ինչպես նաեւ Eastern Promises Industry Days ֆորումի շրջանակներում, որն այս տարի առցանց ձեւաչափով տեղի կունենա հուլիսի 6-ից 8-ը:

«Մենք խորապես հավատում ենք, որ մեծ կինոդահլիճներում ֆիլմերի դիտումն հանդիսատեսի շրջապատում անփոխարինելի փորձ է: Եվ քանի որ Կառլովի Վարիի կինոփառատոնը Չեխիայի Հանրապետությունում կարեւորագույն մշակութային իրադարձություններից մեկն է, մենք որոշեցինք, որ այլընտրանքային տարբերակի անցկացումը հակասում է փառատոնի գլխավոր առաքելությանը. միավորել հանդիսատեսին եւ կինեմատոգրաֆիստներին, որպեսզի միասին վայելեն կինեմատոգրաֆի ստեղծագործությունները», — ասում է ստուգատեսի նախագահ Իրժի Բարտոշկան:

Հաշվի առնելով կարանտինից կինոթատրոնների (սահմանափակ ռեժիմով) դուրս գալու երկրի կառավարության ծրագիրը, փառատոնի ծրագրից առանձին ֆիլմեր կարող են հանդիսատեսին հասանելի դառնալ հուլիսի 3-11-ը: Հատուկ նախագիծը ստացել է KVIFF at Your Cinema անվանումը:

Արեւելյան Promises Industry Days համաժողովում, որը կենտրոնացած է կինոարդյունաբերության մասնագետների վրա, որն այս տարի կտեղափոխվի վիրտուալ տարածք, կներկայացվեն նախագծեր կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրների զարգացման եւ արտադրության տարբեր փուլերում:

Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնն այս տարի նույնպես միացել է Global Film Festival-ի առցանց ստուգատեսին, որը մեկ հարթակում կմիավորի աշխարհի 20 խոշորագույն կինոփառատոնների ծրագրերից լավագույնը:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ
Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: