Connect with us

Կինոարտադրություն

Արա Խզմալյանը պարզաբանում է «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին

Հրապարակվել է

«Մել» ֆիլմի ֆինանսավորման համար 20 մլն դրամ հատկացնելու որոշումը  մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, ինչը պայմանավորված էր մարզիկի սեռափոխության փաստով, որին ևս անդրադարձ կա ֆիլմում: Այդ ֆիլմը հաստատվել է և նախարարի, և իմ նշանակումից առաջ, թեպետ դա էական չէ:

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Երբ նախարարությունները միավորվեցին, այդ պայմանագիրն արդեն հաստատված է եղել, բայց նույնիսկ եթե մեր ժամանակ լիներ, միևնույն է, որևէ բան դա չէր փոխելու: Նախորդ պաշտոնակատարը իրավունք չուներ չհաստատել, քանի որ մասնագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել: Երբ ասում ենք պետությունը գումարը տվել է, պետք է խոսենք նաև գումարի տրամադրման մեխանիզմների մասին: Այնպես չէ, որ նախարարը վերևում նստած որոշում է, թե ով պետք է դրամաշնորհներից օգտվի: Նախարարությունը կինոյին հատկացրած տարեկան բյուջեն տրամադրում է ազգային կինոկենտրոնին։ Ազգային կինոկենտրոնը ձևավորում է մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ անկախ փորձագետներ են և նրանց գործունեությանը մենք սկզբունքորեն միջամտություն չենք ունենում: Եթե մենք ստեղծում ենք անկախ ստեղծագործական մարմիններ և շարունակում ենք վերահսկել և միջամտել այդ գործին, մենք սովետական տրամաբանությամբ մտնում ենք 21-րդ դար։ Որոշողները տվյալ ոլորտի փորձագետներն են»:

Խզմալյանն ասում է՝ ֆիլմի պրեմիերան դեռ չի եղել, մենք չգիտենք՝ ինչի մասին ենք խոսում, բայց արդեն քննադատում ենք:

«Հայաստանի հանրապետությունը ազատ պետություն է, և ազատ ստեղծագործելու, կարծիք հայտնելու իրավունքն ամրագրված է երկրի հիմնական օրենքով՝ սահմանադրությամբ: Եթե որևէ մեկի իրավունքը չի խախտվել և օրենք չի շրջանցվել, ապա իրավունք չունենք բացասական վերաբերմունք և արձագանք ձևավորելու երևույթի մասին»,-նշում է Խզմալյանը:

Դիտարկմանը, որ ֆիլմի ռեժիսորը հարցազրույցներից մեկում նշել է, որ «Մել»-ի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարն ու միասին անցած ճանապարհը, և հենց դա էլ հասարակության կողմից քննադատության պատճառ է դարձել, Արա Խզմալյանն ասաց. 

«Ֆիլմը չեմ տեսել որ կարողանամ ասել, թե ինչի մասին է այն: Մեր ֆինանսական ռեսուրսները շատ փոքր են մեծ տեմպերով կինոարտադրությունը զարգացնելու համար: Մեր կինոյի ոլորտի մարդկանց համառ ջանքերի ու նվիրումի շնորհիվ մենք քայլ առ քայլ մտնում ենք միջազգային կինոշուկա: Մեր դրսի գործընկերները երբ տեսնեն, որ մեր հասարակությունում ֆիլմը դեռ պրոցեսում հասարակության մեջ բացասական վերաբերմունք է ձևավորում ֆիլմի հանդեպ, մեզ կնայեն որպես խավարամիտների, հետամնացների: Դրա համար աղմուկից առաջ պետք է հարցին նայել բոլոր կողմերից: Եթե պիտի թեմայով կողմնորոշվենք, այդ տրամաբանությամբ մտածենք, ապա պիտի մերժենք համաշխարհային արվեստի 80 տոկոսը»:

Նշենք, որ Մել Դալուզյանի մասին պատմող «Մել» լիամետրաժ ֆիլմը Հայաստանի ազգային կինոկենտրոն էր ներկայացվել և դարձել 65 հայտերից երկրորդ փուլ անցած նախագծերից մեկը: Ֆիլմարտադրող ընկերությունը «Բարս Մեդիա»-ն է, պրոդյուսերները՝ Իննա Սահակյանը և Վարդան Հովհաննիսյանը: Իննա Սահակյանը նաև ֆիլմի սցենարիսն ու ռեժիսորն է:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

Academy Films-ը աջակցում է ուսանողական նախագծերին. մանրամասներ

Հրապարակվել է

Academy Films («Աքեդեմի Ֆիլմզ») ֆիլմարտադրող ընկերությունը «Դեպի կինո» երիտասարդական ծրագրի շրջանակում ընդունում է Երեվանի Թատրոնի եվ Կինոյի Պետական Ինստիտուտի ուսանողների կողմից իրականացվող խաղարկային եւ վավերագրական նախագծերի գաղափարներ։

Ընտրված նախագծերի հեղինակներին ընկերությունն աջակցում է դրամաշնորհների միջոցով ֆինանսավորում գտնելու գործընթացում։

Նախագծերն ընտրվելու են հետևյալ փուլերով՝

  1. -ին փուլի համար հետաքրքրված ուսանողները ինքնակենսագրականը եւ նախագծի կարճ նկարագրությունն ուղարկել info@academyfilms.tv հասցեին,
  2. -րդ փուլում ընտրված մասնակիցներն աշխատելու ֆիլմ փաթեթի զարգացման վրա,
  3. -րդ փուլում ներկայացնելու են նախագծերը փիթչինգի տեսքով,
  4. -րդ փուլում դիմելու են համապատասխան դրամաշնորհի:

Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 20-ը: Հիշեցնենցք, որ Academy Films-ը մեկնարկում է կինոդրամատուրգիայի դասերի շարք, որը կվարի սցենարիստ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Warner Bros. պատրաստում է անիմացիոն «Մահացու պայքար»

Հրապարակվել է

Warner Bros. ստուդիա հայտարարել է «Մահացու պայքար. Կարիճի վրեժը» (Mortal Kombat: Scorpion’s Revenge) մուլտֆիլմը: Էկրաններին նախագծի թողարկումը սպասվում է տարվա առաջին կեսին (մինչև հունիսի վերջ):

Հնչունավորմանը մասնակցել են դերասաններ Ջոել ՄըքՀեյլը, Ջենիֆեր Քարփենթերը, Պատրիկ Զայցը եւ այլոք:

2021 թվականի գարնանը նախատեսվում է թողարկել «Մահացու պայքարի» լիամետրաժ խաղարկային ռիմեյքը: Նրա նկարահանումներն ավարտվել են դեկտեմբերին: Հայաստանում ֆիլմը կթողարկվի 2021 թվականի հունվարի 14-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Sony-ն գործարկել է «Վատ տղաների 4» զարգացումը

Հրապարակվել է

Sony ստուդիան աշխատում է «Վատ տղաների» չորրորդ մասի վրա: Նորությունը եկել է երրորդ ֆիլմի թողարկումից անմիջապես հետո, որը հաջողությամբ ցուցադրել է իրեն համաշխարհային վարձույթում:

Ուիլ Սմիթի եւ Մարտին Լոուրենսի հետ ֆրանշիզան մեծ էկրաններին մեկնարկել է 1995 թվականին, որից հետո 2003 թվականին հետեւել է սիքվելը: Երրորդ մասը երկրպագուները ստիպված էին եղել սպասել 17 տարի:

Սմիթն ու Լոուրենսը պետք է վերադառնան ոստիկանական ընկերների դերերին: Սցենարը կգրի երրորդ մասի հեղինակ Քրիս Բրեմները: Թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ: Արդյոք Մայքլ Բեյը կրկին հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր՝ չի հաղորդվում: «Ընդմիշտ վատ տղաները» Հայաստանում դուրս կգա հունվարի 23-ին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: