ամն

Արմի Համերը կարծիք է հայտնել «Կոչիր ինձ քո անունով» սիքվելի մասին

Արմի Համերը, ով գեյ-դրամայում Օլիվերի դերն է խաղացել, Vulture պարբերականին տված հարցազրույցում խոսել է հնարավոր սիքվելի մասին՝ «Ես եկել եմ այն մտքին, որ առաջին ֆիլմն այնքան առանձնահատուկ էր բոլոր նրանց համար, ովքեր ստեղծել են այն, և մարդիկ, ովքեր դիտել են այն, նույնպես ներթափանցվել են դրանով… կարծում եմ, եթե մենք հավաքվենք երկրորդն անելու, մեզ բոլորիս հիասթափություն է սպասվում: Դժվար թե ինչ-որ բան համեմատվի բնօրինակի հետ»:

Սակայն Համերը չի առարկի, եթե իր համաձայնությունը տան ռեժիսոր Լուկա Գուադանինոն և դերասան Թիմոթի Շալամեն: «Չուզող կլինեմ, եթե հրաժարվեմ: Եվ միևնույն ժամանակ, ինչու հանգիստ չթողնել այդ գաղափարը»: Համերը կատակել է նաև իր գործընկեր Շալամայի մասին՝ «Հստակ կարող եմ ասել, որ Թիմին չի մասնակցի: Նա ասել է, որ կվերադառնա միայն այն դեպքում, եթե իրեն 15 մլն դոլար վճարեն»:

Այս շաբաթ օրիգինալ վեպի հեղինակ Անդրե Ասիմոնը հայտարարել է, որ գրքի շարունակությունը կթողարկվի 2019 թվականի հոկտեմբերի 29-ին և կոչվելու է «Գտիր ինձ» (Find Me): Սյուժեն կկենտրոնանա գլխավոր հերոսի հոր վրա, ինչպես նաև կպատմի սիրահարների պատմությունը մի քանի տարի անց:

«Կանչիր ինձ քո անունով» ֆիլմը թողարկվել է 2017 թվականին և արժանացել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն ադապտացված սցենարի համար:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Վախճանվել է «Անուշ» ֆիլմ-օպերայի կինոօպերատոր Ռուդոլֆ Ժամհարյանը

Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները՝ Երևանում