ամն

«Բազեն եւ Ձմեռային զինվորը» սերիալում կհայտնվի Բարոն Զեմոն

«Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմում Բարոն Զեմոյի դերը կատարող Դանիել Բրյուլը միացել է «Բազեն ու Ձմեռային զինվորը» սերիալի քաստին: Նրան կընկերակցի Էմիլի ՎանՔեմփը, որը խաղացել է Marvel կինոտիեզերքում Շերոն Քարթերին՝ Վ.Ա.Հ.Ա.Ն-ից: Ռեժիսուրայով կզբաղվի Քերի Սքոգլենդը, որը հայտնի է «Սպասուհու պատմությունը» սերիալով:

Բացի այդ, սերիալի թողարկման ամսաթիվը՝ պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա օգոստոսին Disney+ ալիքում: Իրենց դերերին կվերադառնան Սեբաստիան Սթենն ու Էնթոնի Մակին: Վերջինին «Վրիժառուների» եզրափակիչ ֆիլմում բաժին հասավ Կապիտան Ամերիկայի վահանը։

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ավելի քան եռերգություն. հայտարարվել է չորրորդ «Ջոն Ուիքի» թողարկման ամսաթիվը

Յանդեքսում հայտնվել է օրիգինալ քոնթենթի արտադրության պատասխանատու