Նոր «Բեթմենի» լոնդոնյան նկարահանումները հազիվ են հասցրել մեկնարկել, իսկ պապարացիները արդեն նկարահանման հրապարակում բռնել են գլխավոր կերպարին, որին սուպերհերոսական էկշենում խաղում է Ռոբերտ Պատինսոնը: Ճիշտ է, հանդիսատեսները, որոնք սպասում են գլխավոր հերոսին բեթ-կոստյումով, սպասում է հիասթափություն: Բյուս Ուեյնը դեռ մնում է առանց լեգենդար հանդերձանքի եւ ընդհանրապես կարծես վերադառնում է հարազատ Գոթեմ երկար ճանապարհորդությունից:
Սոցցանցերում թարմ լուսանկարներն արդեն մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել, եւ բազմահազար բազմոցային փորձագետները բաժանվել են երկու ճամբարի: Ոմանք կարծում են, որ լուսանկարներում Պատինսոնն է, մյուսները հայտարարում են, որ նկարահանումներին մասնակցել է նրա դուբլյորը:
Մեթ Ռիվզի խոստացված դետեկտիվ նեոնուարում գոթեմյան հանցավորության դեմ Ուեյնի պայքարի մասին Պատինսոնից բացի նկարահանվում են Զոյի Կրավիցը, Ջեֆրի Ռայթը, Փոլ Դանոն, Էնդի Սերքիսը, Քոլին Ֆարելը, Ջեյմի Լոուսոնը եւ Փիթեր Սարսգաարդը: Պրեմիերան նախատեսված է հաջորդ տարվա հունիսին:
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2020/01/thebatman_4-1024x987.jpg)
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2020/01/thebatman_6-1024x991.jpg)
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2020/01/thebatman_5-1024x981.jpg)
![](https://bbl317.p3cdn1.secureserver.net/wp-content/uploads/2020/01/thebatman_7-990x1024.jpg)