ամն ,

Թողարկվել է Կուբրիկի «Փայլատակման» սիքվելի առաջին թրեյլերը

Հունիսի 13-ին Warner Bros.-ի պաշտոնական YouTube ալիքում հայտնվել է 1980 թվականի Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի շարունակության Մայք Ֆլենեգանի «Բժիշկ Քուն» հորրոր ֆիլմի առաջին թրեյլերը: Երկու ֆիլմերն էլ նկարահանվել են ամերիկացի գրող Սթիվեն Քինգի համանուն գրքերով:

Սյուժեի համաձայն՝ երկար տարիներ է անցել այն բանից հետո, երբ պայծառատես տղա Դենի Տորանսը վերապրել է իր հոր մահը «Օվելուք» հյուրանոցում: Չարագուշակ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում իր և իր ծնողների հետ սարերում գտնվող չարագուշակ հյուրանոցում, ծայրահեղ բացասական են ազդում Դենիի հոգեկան առողջության վրա, սակայն մի փոքր անգամ չեն թուլացնում նրա «Փայլատակման» ուժը: Նրա հետ կապ է հաստատում մեկ այլ պայծառատես աղջիկ՝ Աբրան: Նա Դենիի օգնության կարիքն ունի, որպեսզի շնորհալի երեխաների որսորդների զոհ չդառնա:

Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Ռեբեկա Ֆերգյուսոնը եւ Էվան ՄաքԳրեգորը: Հայկական թողարկումը նախատեսված է 2019 թվականի նոյեմբերի 7-ին. դիստրիբյուտորը Ինտերֆիլմն է:

>

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

ՀՌՀ-ն վարչական տույժի է ենթարկել մի շարք հեռուստաընկերությունների

Հայաստանի հինգշաբթվա դրամարկղային մուտքերը, հունիսի 13, 2019