ամն

«Բոհեմական ռապսոդիայի» պրոդյուսերը Bee Gees-ի մասին ֆիլմ է պատրաստում

Վերջին ժամանակներս վարձույթում ավելի շատ բայոպիկներ են հայտնվում հայտնի երաժիշտների կյանքի մասին: Ամենահաջողվածներից մեկը «Բոհեմական ռապսոդիան» է, որը վարձույթում հավաքել է մոտ 1 մլրդ դոլար: Ֆիլմի պրոդյուսերը՝ Գրեմ Քինգը, որոշել է կանգ չառնել ձեռք բերածի վրա և մշակում է նոր նախագիծ՝ ֆիլմ Bee Gees կուլտային խմբի մասին:

Bee Gees-ը հիմնադրվել է երեք եղբայրների՝ Բարիի, Մորիսի եւ Ռոբին Գիբբիի կողմից: Նրանց հանրաճանաչության գագաթնակետը անցյալ դարի 60-ական եւ 70-ական թվականներին դիսկո դարաշրջանն էր: Նրանց հայտնի հիդերի շարքում են Stayin’ Alive, How Deep is Your Love, Night Fever, More Than a Woman, You Should Be Dancing և այլն:

Paramount ստուդիան Քինգի աջակցությամբ ձեռք է բերել էկրանավորման իրավունքները, այդ պատճառով այժմ մնացել է միայն գտնել ապագա նախագծի ռեժիսորին եւ աստղերին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Եղանակի զավակները». սրտաճմլիկ մղձավանջ

Հայկական արտադրության ֆիլմերի հեղինակներին վճարելու գործընթացը մեկնարկում է