Connect with us

Կինոարտադրություն

Բրեդլի Քուփերը կխաղա Bee Gees խմբի մասին բայոպիկում

Հրապարակվել է

«Օսկար» մրցանակի թեկնածու Բրեդլի Քուփերը պատրաստվում է մարմնավորել Bee Gees խմբի մենակատար Բարրի Գիբբին: Կենսագրական ժապավենի պրոդյուսերական կազմում է նաև Սթիվեն Սփիլբերգը:

Նախագիծը ղեկավարում է «Օսկարի» դափնեկիր Գրեմ Քինգը («Բոհեմական ռապսոդիա»): Սցենարը կգրի Էնթոնի Մաքքարթենը:

Ֆիլմը կպատմի երեք եղբայրների՝ Բարիի, Մորիսի և Էնդի Գիբբերի պատմությունը, որոնք ձևավորել են Bee Gees խումբը: Միասին նրանք ձայնագրել են պատմության մեջ ամենավաճառվող ալբոմ-սաունդթրեքը՝ Saturday Night Fever-ը, և իրենց գլխավոր երգերից մեկը՝ Stayin Alive-ը:

Վերջերս Քուփերը խաղացել է «Աստղը ծնվել է» երաժշտական դրամայի ռիմեյքում: Զուգահեռաբար դերասանը պատրաստվում է կոմպոզիտոր Լեոնարդ Բերնշտեյնի դերին բայոպիկում, որը նա ինքն է բեմադրում:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Կինոարտադրություն

Sony Pictures ստուդիան զանգվածաբար հետածգում է պրեմիերաները

Հրապարակվել է

Տեղեկատվական անդորրի շրջանը պայթեցրել է Sony Pictures ստուդիայի իր պրեմիերաները զանգվածային տեղափոխման լուրը: Միանգամից մի քանի հավակնոտ ֆիլմեր տեղափոխվեցին 2021 թվականին, ընդ որում խոսքը հուլիսյան եւ օգոստոսյան պրեմիերաների մասին է:

Հոլիվուդում վստահ չեն, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կբարելավվի նույնիսկ ամռան կեսին եւ ավարտին: Բացի այդ, փոխանցումները ակնհայտորեն դեռ շատ կլինեն: Խնդիրն այն է, որ 2021 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակի համար հայտարարված ֆիլմերը ստիպված են եղել կասեցնել արտադրությունը: Նրանցից շատերը ժամանակին պատրաստ չեն լինի, ուստի Sony Pictures-ը ձգտում է առաջինը ամրագրել ավելի բարենպաստ ամսաթվերը եւ լրացնել պոտենցիալ բացը վարձույթային ցանկում:

Թե հատկապես ինչ վերադասավորումների մասին է հայտարարվել երեկ: «Ուրվականների որսորդները. ժառանգներ» կատակերգական էքշնը 2020 թվականի հուլիսի 10-ի փոխարեն կթողարկվի 2021 թվականի մարտի 5-ին: «Մորբիուս» կինոկոմիքսը Ջարեդ Լետոյի հետ գլխավոր դերում հուլիսի 31-ից տեղափոխվել է մարտի 19-ին: «Գրեյհաունդ» ծովային ռազմական դրաման ընդհանրապես ժամանակավորապես կորցրել է պրեմիերայի ամսաթիվը: Թոմ Հենքսը գլխավոր դերում պետք է ամերիկյան էկրաններ դուրս գար հունիսի 12-ին:

«Փիթեր Ճագարը 2» բազմաչարչար սիքվելն այժմ հնարավոր կլինի տեսնել միայն 2021 թվականի հունվարի 15-ին: Հիշեցնենք, որ ընտանեկան կինոժապավենը դարձել է կորոնավիրուսի առաջին զոհերից մեկը: Սկզբում պրեմիերան հետաձգվել էր 2020 թվականի ապրիլի 3-ից մինչեւ օգոստոսի 7-ը: Հիթի շարունակության առաջին միջազգային պրեմիերան պետք է տեղի ունենար Ավստրալիայում մարտի 19-ին:

Մարտի 16-ին կինոստուդիան ստիպված էր կասեցնել «Uncharted» նախագծի արտադրությունը: Այս հարկադիր ուշացման պատճառով ժողովրդականություն վայելող տեսախաղերի էկրանավորումը կթողարկվի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի փոխարեն: Գլխավոր դերերը կխաղան Թոմ Հոլանդն ու Մարկ Ուոլբերգը, հաստատված է նաեւ Անտոնիո Բանդերասի, Սոֆյա Ալիի եւ Թաթի Գաբրիելիի մասնակցությունը: 2021 թվականի հոկտեմբերի 8-ին հայտարարված Marvel կոմիքսներով անանուն ֆիլմը պրեմիերայի նոր ամսաթիվ կստանա ավելի ուշ:

Sony Pictures-ի մեկ նախագիծ կինոյի սիրահարները կկարողանան տեսնել պլանավորվածից ավելի շուտ: Խոսքը Քեւին Հարթի մասնակցությամբ «Հայրություն» դրամայի մասին է: Այս կինոնկարի պրեմիերան 2021 թվականի հունվարի 15-ից տեղափոխվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Տիմուր Բեկմամբետովը պատրաստում է նկարահանել «Կարանտինի պատմությունները» screenlife-ֆիլմը

Կինոալմանախը բաղկացած կլինի առանձին կարճամետրաժ ֆիլմերից, նախագծի աշխարհագրությունը կընդգրկի աշխարհի տարբեր երկրներ:

Հրապարակվել է

Ռուսական «Բազելևս» ստուդիան՝ Տիմուր Բեկմամբետովի գլխավորությամբ, սկսել է «Կարանտինի պատմություններ» ֆիլմի նախապատրաստական աշխատաքները: Այն նկարահանվելու է screenlife ձեւաչափով: Գաջեթների էկրանների օգնությամբ նկարը կպատմի այն մասին, թե ինչ են անում մարդիկ մեկուսացման ժամանակ:

Կարանտինի մասին կինոալմանախը բաղկացած կլինեն մի քանի կարճամետրաժ ֆիլմերից, որոնք կստեղծեն աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդիկ: Նախագծի գաղափարները նախատեսվում է հավաքել մրցույթի միջոցով, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ հասարակ մարդիկ: Այն կտեւի ամբողջ կարանտինի ընթացքում:

«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, պատմության մեջ ամենամասշտաբային, կարանտինը ապրող մարդկանց պատմությունները կէկրանավորվեն բառի բուն իմաստով: «Բազելևս» ստուդիայի «Կարանտինի պատմություններ» (Tales from the Quarantine) նոր նախագիծը Տիմուր Բեկմամբետովին ցույց կտա աշխարհը համաճարակի և հարկադիր մեկուսացման ժամանակ սմարթֆոնների եւ նոութբուքերի էկրանների միջոցով, screenlife ձեւաչափով, իսկ գաղափարները կհավաքվեն մրցույթի միջոցով», — ասում են ստուդիայի ներկայացուցիչները:

«Երկրագնդի բնակչության մոտ կեսն այսօր մեկուսացման մեջ է հայտնվել: Մեր մրցույթը՝ կինո նկարահանելու հնարավորություն է ոչ միայն ոլորտի մասնագետների համար, այլ հասարակ մարդկանց համար, ովքեր այժմ ամբողջ ժամանակ անցկացնում են գաջեթների հետ: Սա այնպիսի գլոբալ ժողովրդական էպոս է, յուրահատուկ ժամանակի մասին, որի մեջ մենք հայտնվել ենք եւ Screenlife-ը միակ ճանապարհն է պատմել դրա մասին», — մեկնաբանել է Բեկմամբետովը:

Screenlife-ը սթորիթելինգի նոր ձեւաչափ է: Այն ամենը, ինչ տեսնում է հանդիսատեսը, տեղի է ունենում այս կամ այն սարքի՝ համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի էկրանին: Բոլոր իրադարձությունները տեղի են ունենում հենց էկրանին: Դեկորացիաների փոխարեն՝ աշխատասեղաննն է, գլխավոր հերոսի գործողությունների փոխարեն՝ կուրսորը:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Էն Հեթուեյը գլխավոր դերը կխաղա իդեալական երեխաների դաստիարակության մասին դրամայում

Հրապարակվել է

Դերասանուհուն բաժին է հասել «Ֆրանսիացի երեխաները ուտելիքը չեն թքում» հայտնի գրքի գլխավոր դերը ֆիլմում: Ֆիլմը նկարահանելու է StudioCanal-ը: Էն Հեթուեյը կմարմնավորի Պամելա Դրուկերմանի՝ վեպի հեղինակին:

Սյուժեի կենտրոնում մի կին է, որը ամուսնու հետ տեղափոխվում է Փարիզ եւ հետաքրքրությամբ սկսում է հետեւել հարեւան ընտանիքում դաստիարակության մեթոդներին: Պարզվում է, որ ֆրանսիացի երեխաները շատ ավելի դաստիարակված են անսովոր մոտեցման շնորհիվ:

Սցենարը կգրեն Ջեմի Մինոպրիոն եւ Ջոնաթան Շտերնը: Ռեժիսորը դեռ հայտնի չէ, ինչպես նաև թողարկման ամսաթիվը:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: