Կիր. Օգս 18th, 2019

Բրիտանիայում արգելել են գովազդում գենդերային կարծրատիպեր օգտագործել

Հունիսի 14-ից սկսած՝ գովազդը չպետք է ներառի գենդերային կարծրատիպեր, որոնք կարող են վնաս հասցնել կամ դառնալ հանցագործության պատճառ:

glamorous housewife makes light work of her hoovering

Գովազդային ստանդարտների Բրիտանական վարչությունում, որը զբաղվում է գովազդի ոլորտի կարգավորմամբ, վերլուծել են գենդերային կարծրատիպերը: Այնտեղ հանգել են այն եզրակացության, որ դրանցից մի քանիսի օգտագործումը կարող է բացասաբար ազդել երեխաների եւ երիտասարդների կյանքի ընտրության վրա, սահմանափակել մարդկանց ներուժը, ինչպես նաեւ նպաստել գենդերային անհավասարության ուժեղացմանը:

Արգելքի տակ են հայտնվել այն սցենարները, որոնցում տղամարդը թափթվում է, իսկ կինը զբաղվում է մաքրությամբ: Չի կարելի գովազդ ցուցադրել, որտեղ տղամարդը կամ կինը չի կարողանում ինչ-որ խնդիր լուծել իր սեռի պատճառով: Օրինակ, տղամարդը չի կարող փոխել տակդիրը, իսկ կինը կայանել մեքենան:

Արգելքը տարածվում է ոչ միայն մամուլի գովազդի, արտաքին գովազդի եւ հեռուստագովազդի, այլեւ սոցցանցերում գովազդի վրա: Գովազդային ստանդարտների վարչությունը պարզաբանել է, որ կքննարկի կոնկրետ բողոքները, կգնահատի գովազդի համատեքստն ու բովանդակությունը, որոշելու համար, թե արդյոք այն խախտում է կանոնները:

X