ամն

«Գահերի խաղ» vs Թրամփ. ԱՄՆ նախագահին խնդրել են սերիալը չօգտագործել քաղաքական նպատակներով

HBO հեռուստաալիքը դիմել է Դոնալդ Թրամփին՝ խնդրելով չօգտագործել արտահայտություններ եւ խորհրդանիշներ, որոնք հղում են անում «Գահերի խաղին»:

Երեկ նախագահն իր էջում հրապարակել է ֆոտոկոլաժ հայտնի սերիալի ֆիրմային տառատեսակով: Ավելի վաղ Թրամփի հետեւում նկատվել էր նաեւ «Գահերի խաղին» հղումների օգտագործումը: Օրինակ՝ հունվարին նա գրել է «պատը մոտ է» արտահայտությունը՝ խոսելով Ամերիկայի և Մեքսիկայի միջև պարսպի կառուցման մասին:

Հեռուստաալիքի ղեկավարությունը Թրամփի այս պահվածքից դժգոհ է եւ դեմ է արտահայտվել նման կերպ սերիալի օգտագործմանը: Արդյոք դա ինչ-որ ազդեցություն կունենա, մնում է միայն գուշակել:

Աղբյուրը՝ Bloomberg

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Ամերիկյան աստվածների» աստղը գլխավոր դերը կխաղա Halo-ի Էկրանավորման մեջ

«Սեւ հովազի» աստղը առանցքային դեր կխաղա «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» սիքվելի մեջ