ամն , , ,

Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմը կթողարկվի աշնանը

https://kinopress.am/wp-content/uploads/2019/06/WPH375HDXz0.jpg

Հունիսի 7-ին թողարկվեց Գոռ Կիրակոսյանի «Ազնիվ գողեր» նոր կատակերգության թրեյլերը և հատնի դարձավ ֆիլմի թողարկման ամսաթիվը: Սյուժեի կենտրոնում հինգ անհաջողակներ են, ովքեր փորձում են կողոպտել մի մեծահարուստի, բնականաբար ինչ-որ բան ուզածի պես չի ընթանում:

«Ֆիլմն օրիգինալ սցենար է՝ կատակերգական ժանրի մեջ: Մտահաղացումն իմն է, իսկ սցենարը գրվել է «Դեմք» շոուի անդամների մասնակցությամբ: Ֆիլմն իրական պատմության հետ կապ չունի, բայց կան կատակներ եւ դրվագներ, որոնք ինձ եւ իմ ընկերների հետ պատահել են», — ասում է ռեժիսորը` բացահայտելով նաեւ դերասանական կազմին:

Գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ Mp3-ը, Դավիթ Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Պետրոսյանը, Մեգգի Գրիգորյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Արտաշես Մխիթարյանը: Ինչպես հարցազրույցներից մեկում նշել է ռեժիսորը ֆիլմում օտարազգի դերասաններ ներառված չեն, սակայն օպերատորն ԱՄՆ-ից է՝ Ֆիլիպ Վամդեվալը, որն ազգությամբ բելգիացի է ում հետ նա արդեն չորրորդ անգամ է համագործակցում:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 4-ին Ամերիկայի Գլենդել քաղաքի Ալեքս թատրոնում: Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 19-ին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Բուլղարիան միացել է հայկական «Թողություն» ֆիլմի արտադրությանը

Շուտով կկայանա իտալական «Կատարյալ անծանոթներ» ֆիլմի հայկական տարբերակի պրեմիերան