ամն ,

Disney-ը ներկայացրել է Թիմ Բարթոնի «Դամբո» ֆիլմի առաջին հատվածը

© 2018 Disney Enterprises, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Walt Disney Pictures-ը համացանցում տեղադրել է ռեժիսոր Թիմ Բարթոնի նկարահանած «Դամբո» ֆիլմի դեբյուտային հատված: Դասական մուլտֆիլմի կինոադապտացիան լայն էկրաններին կհայտնվի մարտի 28-ին:

Կրկեսային իմպրեսարիո Մարկ Մեդիչին կրկեսի նախկին աստղ Հոլթ Ֆերիերին և իր երեխաներ Միլլիին և Ջոյին նշանակում է նորածին փղիկի խնամակալ, որի անհավանական մեծ ականջները միանգամից դառնում են կատակների և ծաղրանքների առարկա Հոլթի կոլեգաների մոտ։ Պատահմամբ իմանալով, որ Դամբոն կարողանում է թռչել, կրկեսի սեփականատերը որոշում է փղիկի անսովոր ունակությունների հաշվին գումար աշխատել։

Բարթոնի կինոնկարը համակարգչային գրաֆիկայի և խաղարկային ֆիլմի խառնուրդ է: Որպես սցենարիստ նշվում է Էրեն Քրյուգերը, ով նախկինում աշխատել է «Տրանսֆորմերների» և »Գրիմ եղբայրների» վրա:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Թարմ կադր «Չարլիի Հրեշտակների» վերագործարկումից Քրիսթեն Ստյուարտի հետ

Մարտին տեղի կունենա Ֆրանկոֆոն ֆիլմերի 3րդ փառատոնը