ամն ,

Դավիթ Սահակյանցը լքում է ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը

Մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը եւ նրա մայրը՝ ոեժիսոր, նկարիչ, սցենարիստ Լյուդմիլա Սահակյանցը, հայտնել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս գալու որոշման մասին:

«Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ անհնարին և վիրավորական եմ համարում մեր մնալը միությունում: Ցանկանում եմ փտում «Ոսկե ծիրանին»»:

https://analitik.am/news/view/505752?fbclid=IwAR3I2U83IV2d62Ov8ETMXwprWNPU3lz3WFjyB3KWElcTvpbKyeLB7o1aUWIСегодня подал…

Опубликовано Давид Саакянц Воскресенье, 14 июля 2019 г.

Նրա խոսքով՝ այսպիսի որոշում են կայացրել, քանի որ չեն ուզում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի հետ մի կառույցում աշխատել. «Որոշել եմ դուրս գալ ՀՀ Կինեմատոգրաֆիստների միությունից, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է. նա  երկար տարիներ փորձում էր «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ժամանակ ցուցադրել ֆիլմեր, որոնք ես համարում եմ անընդունելի: Այս փառատոնին ցուցադրվեց թուրքական ֆիլմ, ադրբեջանական ֆիլմ, թուրքական բանակի մասին ֆիլմ, եւ այդ ամենի ֆոնին եղավ տրանսգենդերի մասին ֆիլմի պատմությունը, որը նույնիսկ մրցանակ ստացավ: Իմ դիմումը պատասխանն էր այս ամենին, քանի որ ես չեմ ուզում լինել մի միության մասնիկ, որի նախագահը Հարություն Խաչատրյանն է, որը նպաստել է, որ այդ ֆիլմը ցուցադրվի եւ մրցանակ ստանա: Ուստի ես գնացի այդ քայլին՝ ցույց տալու համար, որ համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ կատարվում է», — նշել է Դավիթ Սահակյանցը «Երկիր Մեդիա»-ի հետ զրույցում:

Նշենք, որ Դավիթ Սահակյացն իր դիմումում որպես պատճառ նշել է նաև այն, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում Ռատի Ցիտելաձեի՝ տրանսգենդերների մասին պատմող «Հասարակության գերին» ֆիլմն արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակի:

«Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողների ամբողջական ցուցակի հետ կարող եք ծանոթանալ ԿինոՊրեսի հոդվածում:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Կինոկենտրոնը կինոնկարների նախագծերի մրցույթ է հայտարարում

«Արևադարձ». արևի սև գույնը