Connect with us

Նորություններ

Դեդփուլ 3-ը պաշտոնապես աշխատանքային փուլ է անցել. հաստատում է Ռայան Ռեյնոլդսը

Ռայան Ռեյնոլդսը հաստատում է, որ «Դեդփուլ 3»-ը մշակվում է Marvel Studios-ում, թեեւ ներկայումս այլ մանրամասներ չկան

Հրապարակվել է

«Դեդփուլ» ֆիլմաշարի երրորդ ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է ոչ թե Fox ստուդիան, այլ Marvel ստուդիան:Այս մասին հայտնել է գլխավոր դերակատար Ռայան Ռեյնոլդսը Live With Kelly ծրագրի ժամանակ: Նրա խոսքով՝ ամբողջ թիմն արդեն սկսել է աշխատել նախագծի վրա:

«Այժմ մենք աշխատում ենք Marvel-ում, որը հանկարծ դարձավ մի տեսակ բարձրագույն լիգա: Դա ինչ-որ խելագարություն է: Ընդհանուր առմամբ, մենք սերտորեն զբաղվում ենք դրանով», — կիսվեց դերասանը: Նա չի հստակեցրել, թե երբ պետք է սպասել երրորդ մասի թողարկմանը:

«Դեդփուլ» ֆիլմը, որը հիմնված է Marvel կոմիքսների վրա, թողարկվել է 2016 թվականին: Նրա նկարահանումները նախաձեռնվել են հենց Ռեյնոլդսի կողմից, որը երկար ժամանակ փորձում էր համոզել Fox-ի ղեկավարությանը նման էկրանավորման հեռանկարի հարցում:

Առաջին ֆիլմը եւ դրա շարունակությունը, որը հանդիսատեսին ներկայացվել է երկու տարի անց, համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 700 մլն դոլար, եւ մինչեւ «Ջոկեր» ֆիլմի թողարկումը R վարկանիշով ամենահասութաբեր կինոնախագծերն էին: Walt Disney ընկերության կողմից Fox-ի ձեռքբերումից հետո կերպարը դարձել է Դիսնեյի գրադարանի մի մաս։

Պաշտոնապես երրորդ ֆիլմի նկարահանումների վերաբերյալ տվյալ գրառման հրապարակման պահին ստուդիայի ղեկավարությունը ոչ մի հայտարարություն չի արել:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Հեռուստատեսություն

It’s happening` «Ընկերները» սերիալի հատուկ թողարկումը պաշտոնապես կթողարկվի HBO Max-ում

Հրապարակվել է

«Ընկերներ» սերիալի օրիգինալ դերասանական կազմը հաստատել է նոր հատուկ դրվագի մասին տեղեկատվությունը: Սերիան HBO Max սթրիմինգային հարթակում կթողարկվի մայիսին (ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ):

Մայիսին ծառայությունում կհայտնվեն նաեւ սիթքոմի բոլոր տասը եթերաշրջանները, որոնք թողարկվել են 1994-ից մինչեւ 2004 թվականը: Շոուրաններների եւ սցենարիստների պարտականություններին կվերադառնան օրիգինալ «Ընկերների» ստեղծողներ Մարթա Կաուֆմանը եւ Դեւիդ Քրեյնը: Նախնական հաշվարկներով՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն, Քորթնի Քոքսը, Մեթյու Փերին, Դեւիդ Շվիմերը եւ Մեթ Լեբլանը դրվագի նկարահանման համար կստանան 2,5-ից մինչեւ 3 մլն դոլար:

Նկարահանումների համար գործի կդրվի հայտնի Warner Bros. ստուդիան Բերբանկում, որտեղ նկարահանվել են «Ընկերների» նախորդ բոլոր սերիաները: Առաջին անգամ 2019-ի հոկտեմբերին հնարավոր վերամիավորմանը ակնարկել է Էնիսթոնը. դրանից հետո նոյեմբերին The Hollywood Reporter-ը պաշտոնապես հաստատել է պատրաստվող թողարկման մասին տեղեկությունը։

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Հայտնի են «Օսկար-2021»-ի պոտենցիալ հավակնորդները

Հրապարակվել է

Չի հասցրել «Օսկար-2020»-ը մոռացվել, փորձագետներն արդեն սկսել են կանխատեսել, թե ինչ ֆիլմեր կարող են դառնալ հաջորդ տարվա անվանակարգորդ: Collider հրատարակությունը կազմել է տարվա գլխավոր մրցանակի պոտենցիալ հավակնորդների ցուցակը, որտեղ տեղ են գտել Ուես Անդերսոնի, Սթիվեն Սփիլբերգի, Դեւիդ Ֆինչերի եւ համաշխարհային հեղինակություն ունեցող այլ ռեժիսորների նոր կինոնկարները:

2014 թվականին Ուես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» միանգամից չորս արձանիկ է վերցրել, ուստի միանգամայն հավանական է, որ նրա հաջորդ «ֆրանսիացի դիսպետչերը» ֆիլմն առանց անվանակարգերի չի մնա: Հատկապես, հաշվի առնելով դերասանական կազմը, որն այս անգամ նույնիսկ Անդերսոնի չափանիշներով չափազանց աստղային է:

Շատ հավանական է, որ «Օսկարի մրցավազքում» կընդգրկվեն նաեւ նախորդ տարիների մշտական եւ ինդուստրիայի գլխավոր հսկաների նոր կինոնկարները: Այստեղ կարելի է դասել Քրիստոֆեր Նոլանի «Սկզբունքը», Սթիվեն Սփիլբերգի «Վեստսայդյան պատմությունը», Դենի Վիլյնեւի «Դյունան», Դեւիդ Ֆինչերի «Մանկան» եւ Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտ» ֆիլմերը:

Փորձագետները նաեւ կարծում են, որ անվանակարգեր ստանալու բարձր շանս ունեն «Մինարի» («Սանդենսի» տրիումֆատոր), Աարոն Սորկինի («Մոլիի խաղը» ֆիլմի սցենարիստ) եւ Թոմ Մաքքարթիի «Stillwater» ֆիլմերը, որոնց «Ուշադրության կենտրոնում» ժապավենն արդեն 2016 թվականին արձանիկ է ստացել:

Մուլտֆիլմերից առանձնացնում են Pixar ստուդիայի «Առաջ» եւ «Հոգի» անիմացիոն նախագծերը, իսկ ոչ այնքան ակնհայտ հավակնորդների թվում տեղ է գտել Ռեյնալդո Մարկուս Գրինի «Ռիչարդ արքա»-ի եւ Թոմ Հենքսի մասնկացությամբ «Նորություններ ամբողջ աշխարհից» ֆիլմի համար:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Պարզ են 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված ֆիլմերի նախագծերը

Հրապարակվել է

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:

2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:

Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:

Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:

Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: