ամն ,

Դիսնեյը ներկայացրել է Կրուելա դե Վիլի առաջին պրոմո նկարը

«Կրուելա դե Վիլի»՝ «101 դալմատին» մուլտֆիլմի պրիքվելի նկարահանումները ամբողջ թափով ընթանում են Լոնդոնում, եւ ֆիլմի աստղ Էմմա Սթոունը չի կարողացել անձամբ ներկա գտնվել Անահայմ քաղաքում անցկացվող D23 ցուցահանդեսին: Փոխարենը Disney ստուդիան ներկայացրել է կինոնկարի առաջին պրոմո նկարը, որտեղ ապագա չարագործը ներկայանում է ծանոթ, սեւ-սպիտակ, կերպարով, շների եւ իր օգնականների՝ Ջասպերի (Ջոել Ֆրայ) եւ Հորասի (Փոլ Ուոլթեր Հաուզեր) ընկերակցությամբ:

Ֆիլմը կպատմի Կրուելա դե Վիլի ծագման մասին, որը «101 դալմատին» մուլտֆիլմի նրբագեղ չարագործ եւ մորթիների սիրահար է: Գործողությունը ծավալվելու է 1970-ականներին, երբ նա Լոնդոնի գեղեցիկ բնակչուհի՝ Էստելան է եղել: Հենց այդ ժամանակ աղջկա կյանքում հայտնվեց մի մարդ, ով ընդմիշտ փոխեց նրա կյանքը:

Քրեյգ Գիլեսպին՝ «Տոնյան բոլորի դեմ» սեւ կատակերգության բեմադրիչը, զբաղեցնում է ֆիլմի ռեժիսորական աթոռը: Քելլի Մարսելը («Փրկել պարոն Բենքսին») նախագծի սցենար է գրել:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի մայիսի 28-ին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Մատրիցայի» շարունակությունը օպերատոր ստացավ

Marvel-ի «Սեւ հովազ 2» ֆիլմի թողարկման ամսաթիվը բացահայտված է