Կիր. Օգս 18th, 2019

Դոլֆ Լունդգրենը եւ Սիլվեստր Ստալոնեն սկսել են աշխատել սերիալի վրա

Օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ Սիլվեստր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը սկսել են աշխատել «The International» սերիալի վրա, որի ցուցադրման իրավունքն արդեն գնել են մի շարք ալիքներ, այդ թվում՝ Fox-ը, CBS-ը, NBC-ն, ինչպես նաեւ Netflix-ի եւ Apple-ի սթրիմինգային ծառայությունները, — հայտնում է Deadline պարբերականը:

Նախագծի սցենարը գրել է Քեն Սանցելը («Reef Break»), իսկ գլխավոր դերը կխաղա Լունդգրենը: Նա կներկայանա ՄԱԿ-ի անվտանգության դեպարտամենտի գաղտնի հատուկ գործակալի կերպարով: Ստալոնեն կդառնա գործադիր պրոդյուսերներից մեկը եւ, հնարավոր է, պիլոտային սերիայի ռեժիսորը: Արդյոք նա կհայտնվի էկրանին՝ հայտնի չէ:

«Ես եւ Balboa Productions-ը հպարտությամբ հայտարարում ենք այս անհավատալի նոր սերիալի մասին, որը կոչվում է «The International», — Ստալոնեն հաստատել է իր Instagram-ում: — Հրաշալի է նորից աշխատել բռնցքամարտի ռինգի իմ հին գործընկեր @dolphlundgren-ի հետ:»

Սերիալի թողարկման ամսաթիվը եւ սյուժեի եւ դերասանական կազմի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

X