Երկու օր շարունակ «Կինոյի օրեր» խորագրի ներքո Կինոյի տան մեծ էկրանին կցուցադրվեն Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի ավարտական կուրսի ուսանողների և նախորդ տարվա շրջանավարտների ֆիլմերը։
Սա բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու այն կինոյին, որ ստեղծվում է Հայաստանում կինոն որպես մասնագիտություն ընտրած երիտասարդ մարդկանց կողմից։
Այս ֆիլմերի նմանօրինակ ցուցադրությունը հնարավոր է դարձել Հայաստանի կինոգործիչների միության և Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջև կնքված համագործակցության Հուշագրի և գործնական, արդյունավետ փոխհարաբերությունների շնորհիվ, որը դեռևս նոր հորիզոններ է բացահայտելու։
Մուտքն ազատ է։ Հասցե՝ Վարդանանց 18/2
Հունիսի 17, 19։00
- «Արևի երկիր» ռեժիսոր՝ Ռուբի Մարդիրոսյան, օպերատոր՝ Սվետլանա Սարգսյան
- «Զարթոնք» ռեժիսոր՝ Սարգիս Գյուլումյան, օպերատոր՝ Ստեփան Խաչատրյան
- «Թեղուտցի Սիլվենը» ռեժիսոր՝ Արտակ Հարությունյան, օպերատոր՝ Սարգիս Գյուլումյան
- «Սպիտակ դրոշ» ռեժիսոր՝ Էդուարդ Օհանյան, օպերատոր՝ Ահարոն Ներկարարյան
- «Ռելիքվիա» ռեժիսոր՝ Սոնա Խաչատրյան, օպերատոր՝ Ահարոն Ներկարարյան
- «Ակվարիում» ռեժիսոր՝ Սոնա Սարիբեկյան, օպերատոր՝ Ռոբերտ Պողոսյան
- «Էգո» ռեժիսոր՝ Նարե Բաղդասարյան, օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան
- «Ետ նայիր» ռեժիսոր՝ Ռուբի Մարդիրոսյան, օպերատոր՝ Ստեփան Խաչատրյան
Հունիսի 18, 18։30
Նախորդ տարվա շրջանավարտների ֆիլմերի ցուցադրությունը
- «3 ՈՍԿԻ» ռեժիսոր՝ Մանե Հովհաննիսյան,օպերատոր՝ Գոռ Մկրտչյան
- «Դադար» ռեժիսոր՝ Լիլիթ Բաբայան, օպերատոր` Հայկ Հակոբյան
- «Արյունոտ թուղթ» ռեժիսոր՝ Նելսոն Ասլանյան, օպերատոր՝ Հովհաննես Գիշյան
- «Բուն» ռեժիսոր՝ Մերի Դանիելյան, օպերատոր` Խաչատուր Ղևոնդյան
- «Հետո» ռեժիսոր՝ Սոնա Պարսամյան, օպերատոր` Արմեն Կիրակոսյան
- «Обоюдоострый язык» ռեժիսոր՝ Արա Շիրմազանյան, օպերատոր` Ալեքսանդր Գրուդսկի
- «Թատերաֆիլմը» ռեժիսոր` Հովհաննես Գիշյան, օպերատոր՝ Քրիստինե Գրիգորյան
- «Մինուս մեկ» ռեժիսոր` Արսեն Հովհաննիսյան, օպերատոր` Հենրիկ Կարապետյան
- «Սուրճի մեքենա» ռեժիսոր՝ Լևոն Մարտիրոսյան, օպերատոր՝ Լևոն Սահակյան
Գյումրու մասնաճյուղի ավարտական աշխատանքների ցուցադրությունը
- «Արմատներ» ռեժիսոր՝ Խաչատրյան Անուշիկ, օպերատոր՝ Սուքիասյան Մարտին
- «Պատուհան» ռեժիսոր՝ Պետրոսյան Մարինա, օպերատոր՝ Չաքմիշյան Լուսինե
- «Ուղղակի կարդա» ռեժիսոր՝ Դեմիրճյան Հովհաննես, օպերատոր՝ Հեգնոյան Վլադիմիր
- «Ռեստավրացիա» ռեժիսոր՝ Խաչատրյան Մարինա, օպերատոր՝ Սուքիասյան Մարտին
- «Հայելի» ռեժիսոր՝ Ավետիսյան Արտուշ, օպերատոր՝ Չաքմիշյան Հարություն, Սուքիասյան Մարտին
- «Պահարանը» ռեժիսոր՝ Անդրեասյան Ալեն, օպերատոր՝ Սուքիասյան Մարտին