Connect with us

Նորություններ

«Եղանակի զավակները» անիմեն դարձել է տարվա ամենահասութաբեր ֆիլմը Ճապոնիայում

Հրապարակվել է

Մակոտո Սինկայի նոր «Եղանակի զավակները» նախագիծը կրկնել է իր նախորդ անիմեի «Քո անունը» ֆիլմի նվաճումը եւ դարձել է տարվա ամենահասութաբեր ֆիլմը տնային վարձույթում: Մուլտֆիլմին հաջողվել է հավաքել 14 մլրդ իեն (մոտավորապես 129 մլն դոլար) եւ 12-րդ տեղը զբաղեցնել պատմության մեջ ամենաեկամտաբեր նկարների ցուցակում:

«Եղանակի զավակները» կարողացել է դրամարկղային հավաքներով շրջանցել հոլիվուդյան երկու խոշոր ռելիզներ՝ «Ալադին» եւ «Խաղալիքների պատմություն 4» ֆիլմերին: Առաջինը վարձույթում հավաքել է 12 մլրդ իեն, իսկ երկրորդը՝ 10 մլրդ:

Հայաստանում ի սկզբանե ծրագրվող պրեմիերան այդպես էլ չկայացավ:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

«ԿինոԷքսպոն» և «ՍՊԲՄԿՖ»-ն հաստատել են անցկացման ավելի վաղ հայտարարված ժամկետները

Ֆորումները տեղի կունենան սեպտեմբերի 22-25-ը:

Հրապարակվել է

«Կինո Էքսպո» XXII միջազգային ցուցահանդեսը, ինչպես նաև «Կոնենտ Էքսպո» ցուցահանդեսը տեղի կունենան Սանկտ Պետերբուրգում 2020 թվականի սեպտեմբերի 23-25-ը «Էքսպոֆորում» համալիրում, ինչպես և պլանավորված էր: Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Դմիտրի Կազուտոն: Սեպտեմբերի 22-ին մեկնարկում է Սանկտ Պետերբուրգի միջազգային կոնտենտ Ֆորումը: Այսպիսով, ֆորումի և ցուցահանդեսի սկզբում հայտարարված ժամկետները դեռևս չեն փոխվում: Պատվիրակների մասնակցության հայտերի ընդունումը նախատեսվում է սկսել օգոստոսի 1-ից:

Դրա հետ մեկտեղ կազմակերպիչները ճշտում են, որ համաժողովի անցկացումը նշված ժամկետներում կախված կլինի երկրի տարածաշրջանների մեծ մասում կինովարձույթի վերսկսման ժամկետներից: «Ռոսպոտրեբնադզորը» պաշտոնապես հաստատել է ցուցահանդեսային և կոնգրեսային միջոցառումների համաճարակաբանորեն անվտանգ անցկացման մեթոդական հանձնարարականները, որոնք մշակվել են առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ՝ ցուցահանդեսների և Տոնավաճառների ռուսական միության և Ռուսաստանում կոնգրեսա-ցուցահանդեսային ծառայությունների շուկայի խոշորագույն ներկայացուցիչների հետ համատեղ: Մասնավորապես, դրանք պարունակում են սոցիալական հեռավորության նորմեր, աշխատողների մուտքը ձեռնարկություններ, անվտանգ կառուցապատումը և միջոցառումների անցկացումը, ինչպես նաև կոնգրեսների և ցուցահանդեսների տարածքում այցելուների գտնվելու կանոնները:

Սանկտ Պետերբուրգի միջազգային կոնտենտ ֆորումը ԱՊՀ եւ Բալթյան երկրներում միակ ամենամյա կոնտենտ-ինդուստրիայի միջազգային համաժողովն է, որը միավորում է կինոթատրոնային վարձույթը, հեռուստատեսությունը եւ թվային մեդիան: Համաժողովի մասնակիցները դառնում են կինոթատրոնային ցանցերի եւ կինոթատրոնների, մեդիահոլդինգների եւ հեռուստաալիքների, թվային մեդիայի օպերատորների (առցանց վիդեոսերվիսներ և այլն), բոլոր հարթակների համար բովանդակության արտադրող և դիստրիբյուտորների, մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների բնագավառում իշխանության մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Marvel Studios և Warner Bros. բաց կթողնեն վիրտուալ Comic-Con-ը

Հրապարակվել է

Marvel Studios եւ Warner Bros կինոստուդիաները կանտեսեն Comic-Con 2020 փառատոնը, որը առաջին անգամ կանցկացվի առցանց: Այս մասին հայտնում է Comic Book պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ամենայն հավանականությամբ, ստուդիաները գերադասում են իրենց նոր նախագծերը ներկայացնել սեփական միջոցառումների ժամանակ: Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Comic-Con 2020 փառատոնը պետք է կայանար հուլիսի վերջին, սակայն դրա կազմակերպիչները որոշել են այն չանցկացնել կորոնավիրուսի տարածման առկա սպառնալիքի պատճառով:

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Խոշոր բրենդերը բացում են ավտոկինոթատրոններ Ռուսաստանում

«Յանդեքս» և «Սյաոմի» ընկերությունները ավտոկինոթատրոններ են բացում Ռուսաստանում

Հրապարակվել է

Ավտոկինոթատրոնները նոր շունչ են ստանում և պանդեմիայի շնորհիվ դառնում են տարածված: Տարբեր երկրներում խոշոտ բրեդերը միանում են այս շարժմանը: Այդպես Ռուսաստանոմ «Յանդեքս» և «Սյաոմի» ՏՏ ընկերությունները բացում են իրենց ավտոկինոթատրոնները Մոսկվայում:

Մոսկվայի տրանսպորտային համալիրը «Յանդեքս»-ի հետ համատեղ բացում են մեծ էկրանով անվճար ավտոկինոթատրոն: Սեանսները տեղի կունենան շաբաթ օրերին «Ֆիլատով լուգ» մետրոյի կայարանի մոտ: Այն նախատեսված է 100 մեքենայի համար: Կինոպարկինգում կլինի մեկ երեկոյան սեանս:

Յանդեքսը գործի կդնի իր բոլոր նախաձեռնությունները՝ «Յանդեքս.Ուտելիք», «Յանդեքս.Դրայվ» և «ԿինոՊոիսկ HD» ծառայությունները: Առաջին ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Մոսկվայի տրանսպորտի օրվա տոնակատարության շրջանակներում:

Xiaomi հեռահաղորդակցային բրենդը Մոսկվայում «Let MI See» անվճար ավտոմոբիլային կինոթատրոն կգործարկի: Նախագիծն իրականացվել է կինոփառատոնի ձևաչափով: Այն իր աշխատանքը կսկսի հուլիսի 6-ին «Ավիապարկ» առևտրի կենտրոնի բաց ավտոկայանատեղիում: Կինոթատրոնում հայտնվելու համար բավական է անվճար ամրագրել տոմս կայքում և սեանսի օրը գալ «Դելիոբիլ» կարշերինգի ավտոմեքենայով:

Սա իսկապես մեծ քայլ է բրենդերի կողմից: Այս դժվարին շրջանում տարբեր ոլորտների ընկերությունները միավորվում են մեկ գաղափարի շուրջ:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: