Ենթագրերի առաջին հայտնվելուց անցել են տասնամյակներ, մեդիաինդուստրիան մեծացել է և տեսանյութերը ամուր հաստատվել են համացանցում: Կինոյում ենթագրերը օգտագործվում են միջազգային փառատոների ժամանակ կամ վարձույթի ժամանակ ազգային փոքրամասնություններին թարգմանությամբ ապահովելու համար: Ըստ այդմ, ենթագրերի թեման դարձել է ավելի արդիական:
Իհարկե, այդ ժամանակից ի վեր ինչ-որ բան փոխվել է, իսկ ինչ-որ բան մնացել է անփոփոխ: Անմիջապես նշեմ, որ ենթագրերի ձևաչափերի հարցում քիչ բան է փոխվել, քանի որ տվյալների ձևաչափերի ոլորտը, ընդհանուր առմամբ, պահպանողական է:
Ենթագրեր կամ կրկնօրինակում՝ միշտ ընտրության հարց է, քանի որ երկուսն էլ տեսալսողական բովանդակության թարգմանության մատուցման տարբերակներ են: Ենթագրերը լինում են երկու տեսակի՝ պարզապես ենթագրեր և թաքնված ենթագրեր: Տարբերությունը կայանում է նրանց կիրառման նպատակում:
Համառոտ պատմություն
Ենթագրերը տեսալսողական բովանդակության համար տեքստային աջակցություն են: Ենթագրերը հայտնվել են կինեմատոգրաֆի հետ միասին: Համր ֆիլմերի դարաշրջանում, երբ ֆիլմերում դեռ ձայն չկար, ենթագրերը դերասանների երկխոսությունների փոխանցման հիմնական միջոցն էին: Հետագայում տեքստային ենթագրերը օգտագործվել են որպես կրկնօրինակման ձև, որպես լսողական խնդիրներ ունեցող մարդկանց օժանդակ միջոց, ինչպես նաև ֆիլմերում բացատրական կամ լրացուցիչ տեղեկությունների համար:
Ենթագրերը մեծ համբավ ձեռք բերեցին անցյալ դարի 80-ական թվականներին անիմե մոլուցքի սկսվելուց հետո: Չէ որ ձայնային թարգմանությունը անիմեյի սիրահարների շրջանակներում չի ողջունվում:
Միջազգային կինոփառատոները օգտագործում են ենթագրերը օտարերկրյա ֆիլմերի թարգմանությունը ապահովելով պետական և միջազգային լեզվով: Որոշ մարդիկ նախընտրում են դիտել ֆիլմերը ենթագրերով լեզուն ուսումնասիրելու կամ պարզապես բնօրինակ ձայները լսելու համար:
Ենթագրերի ձևաչափեր
Ժամանակակից թվային տեսանյութերի ենթագրերը լինում են hardsub (հարդսաբ) և softsub (սոֆթսաբ):
Hardsub (կարված, կոշտ) – ենթագրեր են, որոնք արդեն տեղադրված են տեսահոսքի վրա, դրանք պատկերի մաս են: Համապատասխանաբար նման ենթագրերը չեն անջատվում և իրենց տեսքը հնարավոր չէ փոխել:
Ավելի վաղ վերառենդերացված ենթագրերը կիրառվել են առանձին պատկերների տեսքով, որոնք դիտման ընթացքում DVD նվագարկիչի կողմից դրվել են ֆիլմի հիմնական պատկերի վրա:
Softsub-ը առանձին ենթագրեր են, որոնք պատրաստված են տեքստային ֆայլի տեսքով, որը կարելի է բացել նույնիսկ սովորական տեքստային խմբագրիչում: Դրանց ցուցադրելու համար պահանջվում է, որ նվագարկիչը կարողանա տեքստը դնել նկարի վրա անմիջապես նվագարկման պահին:
Սոֆթսաբների շարքում կան մեծ թվի ձևաչափեր՝ SubRipper (.SRT), MicroDVD (.SUB), Sub Station Alpha (.SSA), Advanced Sub Station (.ASS), SAMI (.SMI):
Որոշակի էվոլյուցիայի արդյունքում սոֆթսաբների շրջանում առավել տարածված են դարձել SRT և ASS ձևաչափերը, իսկ այդ երկուսի մեջ՝ SRT ձևաչափը:
Բանն այն է, որ SRT-ն ենթագրերի ամենահեշտ տեքստային ձևաչափն է, որտեղ նշվում է միայն տեքստի ցուցադրման ժամանակը և անմիջապես տեքստը:
1
00:00:07,700 --> 00:00:09,100
Ողջույն, Մայրամ:
2
00:00:37,700 --> 00:00:45,100
Ցտեսություն, Մայրամ:
ASS ֆորմատը SSA ֆորմատի զարգացումն է: Սա մեծ հնարավորություններ ունեցող ձևաչափ է, լրացուցիչ տեղեկության ուսումնասիրություն է պահանջում: Այն թույլ է տալիս սահմանել գույնը, տառատեսակը և արտահայտությունների գտնվելու վայրը, պարունակում է հղումներ պատկերների և այլ մեդիաֆայլեր, ինչպես նաև որոշ լրացուցիչ էֆեկտներ:
Արտաքին ենթագրերը կարող են տեսակոնտեյների մեջ ներկառուցված լինել որպես տեքստային հոսքեր: Այս դեպքում յուրաքանչյուր լեզվի ենթագրերը փաթեթավորվում են առանձին հոսքի մեջ՝ լեզվի մասին նշումով:
Այսպիսով, եթե դուք փնտրեք արտաքին ենթագրեր ցանցում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն SRT կամ ASS ձևաչափերի ֆայլեր:
Որն է ամենալավ ձևաչափը
Նման ձևաչափերի առկայության դեպքում, իհարկե, չեն դադարում վեճերն այն մասին, թե դրանցից որն է ամենալավը: Լուծումը կախված է միայն նպատակից: Հարդսաբը տեսանելի կլինի ցանկացած նվագարկչի վրա: Սակայն դրա արտադրությունը լրացուցիչ ջանք, ժամանակ և միջոց է պահանջում:
Մյուս կողմից, սոֆթսաբը թույլ է տալիս մեկ տեսանյութի համար ընտրել ենթագրեր բազմաթիվ տարբերակներից: Ի վերջո, բովանդակությունը թարգմանվում է տարբեր լեզուներով, կախված իր ստեղծողի կարիքներից:
Արտաքին տեքստային ձևաչափերից, վստահ եմ, որ առաջիկա 10 տարիներին ամենատարածվածը SRT ձեւաչափն է լինելու:
Ենթագրեր և Համացանց
Տեսանյութը այժմ ինտերնետի անբաժանելի մաս է: YouTube-ը, Facebook-ը, Vimeo-ն զննարկիչում տեսանյութերի դիտումը դարձնում են պարզ և հաճելի զբաղմունք: Այսօր սոցիալական ցանցերից կամ վիդեոհոսթինգներից յուրաքանչյուրը թույլ է տալիս ավելացնել արտաքին ենթագրեր, ինչը թույլ է տալիս ընդլայնել լսարանը մեկ տեսանյութի մեջոցով խուսափելով նույն տեսանյութի պատճենումը հարդսաբով:
Մեզ մոտ հաճախ սիրում են օրինակ բերել Netflix-ը: Հենց այս ընկերությունն է գլոբալիզացիայի ծրագիրը վեր դասում ամեն ինչից: Ունենալով գլոբալիզացիայի մի ամբողջ բաժին՝ ընկերությունն ակտիվորեն աշխատում է տարբեր ձևաչափերով թարգմանությունների վրա՝ ենթագրեր, թաքնված ենթագրեր և կրկնօրինակում: Ընկերությունը յուրաքանչյուր երկրի հանդեպ հատուկ վերաբերմունք է դրսևորում:
Հեռուստատեսությունում ենթագրերի օգտագործման և թաքնված ենթագրերի մասին մենք կպատմենք առանձին հոդվածում: