Connect with us

Կինոիրադարձություններ

«Ես մենակ չեմ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Հայաստանի թավշյա հեղափոխությունն է բերում Տորոնտոյի կինոփառատոն

Հրապարակվել է

Գարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան Հայաստանի ժողովրդական շարժման մասին, որը տապալեց իշխող ռեժիմը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, տեղի կունենա Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում (TIFF):

2018 թվականի թավշյա հեղափոխության փաստավավերագրական ժամանակագրությունը համատեղում է ֆրոնտային ռեպորտաժները իրադարձությունների մասին հարցազրույցների հետ, որոնք տեսախցիկները չեն կարողացել նկարահանել:

Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ հայտնելով ֆիլմի մասին

«Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, Թավշյա հեղափոխությունն ուղղակի հրաշք էր, որը ազատեց մի ամբողջ ազգի քառորդ դար տևած դժբախտություններից, որոնք ծագել էին հետխորհրդային օլիգարխական ռեժիմի արդյունքում, և դարձրեց Հայաստանը առաջադեմ, ժողովրդավարական հասարակություն ունեցող մի երկիր, որը հայտնվեց նաև Time ամսագրի էջերում:

Մենք կարողացել ենք մեր վավերագրական՝ «Ես մենակ չեմ» / «I Am Not Alone» ֆիլմում ամբողջացնել ու ցույց տալ այս յուրահատուկ հեղափոխության դրաման ու ընթացքը` ներկայացնելով նաև այն կախարդական բանալին, որը տանում է դեպի քաղաքացիական անհնազանդության մի նոր ձև, ինչը կարող է փոխել հասարակության՝ սեփական անարդար կառույցների դեմ ապստամբելու ճանապարհը»:

Վավերագրական ֆիլմի պրոդյուսերն են Գարին Հովհաննիսյանը, Էրիկ Իսրայելյանը և այլք: Գործադիր պրոդյուսերներն են Սերժ Թանկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ջո Բերլինգերը, Դեն Բրաունը, Ալեն Պետրոսյանը եւ Սուրեն Համբարչյանը: Ֆիլմի սաունդթրեքը գրել է Սերժ Թանկյանը:

Գարին Հովհաննիսյանը ամերիկահայ կինոռեժիսոր է: Նա եղել է 2015 թվականին թողարկված «1915» ֆիլմի համահեղինակ ռեժիսոր:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոիրադարձություններ

«ԿինոԷքսպոն» և «ՍՊԲՄԿՖ»-ն հաստատել են անցկացման ավելի վաղ հայտարարված ժամկետները

Ֆորումները տեղի կունենան սեպտեմբերի 22-25-ը:

Հրապարակվել է

«Կինո Էքսպո» XXII միջազգային ցուցահանդեսը, ինչպես նաև «Կոնենտ Էքսպո» ցուցահանդեսը տեղի կունենան Սանկտ Պետերբուրգում 2020 թվականի սեպտեմբերի 23-25-ը «Էքսպոֆորում» համալիրում, ինչպես և պլանավորված էր: Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ Դմիտրի Կազուտոն: Սեպտեմբերի 22-ին մեկնարկում է Սանկտ Պետերբուրգի միջազգային կոնտենտ Ֆորումը: Այսպիսով, ֆորումի և ցուցահանդեսի սկզբում հայտարարված ժամկետները դեռևս չեն փոխվում: Պատվիրակների մասնակցության հայտերի ընդունումը նախատեսվում է սկսել օգոստոսի 1-ից:

Դրա հետ մեկտեղ կազմակերպիչները ճշտում են, որ համաժողովի անցկացումը նշված ժամկետներում կախված կլինի երկրի տարածաշրջանների մեծ մասում կինովարձույթի վերսկսման ժամկետներից: «Ռոսպոտրեբնադզորը» պաշտոնապես հաստատել է ցուցահանդեսային և կոնգրեսային միջոցառումների համաճարակաբանորեն անվտանգ անցկացման մեթոդական հանձնարարականները, որոնք մշակվել են առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ՝ ցուցահանդեսների և Տոնավաճառների ռուսական միության և Ռուսաստանում կոնգրեսա-ցուցահանդեսային ծառայությունների շուկայի խոշորագույն ներկայացուցիչների հետ համատեղ: Մասնավորապես, դրանք պարունակում են սոցիալական հեռավորության նորմեր, աշխատողների մուտքը ձեռնարկություններ, անվտանգ կառուցապատումը և միջոցառումների անցկացումը, ինչպես նաև կոնգրեսների և ցուցահանդեսների տարածքում այցելուների գտնվելու կանոնները:

Սանկտ Պետերբուրգի միջազգային կոնտենտ ֆորումը ԱՊՀ եւ Բալթյան երկրներում միակ ամենամյա կոնտենտ-ինդուստրիայի միջազգային համաժողովն է, որը միավորում է կինոթատրոնային վարձույթը, հեռուստատեսությունը եւ թվային մեդիան: Համաժողովի մասնակիցները դառնում են կինոթատրոնային ցանցերի եւ կինոթատրոնների, մեդիահոլդինգների եւ հեռուստաալիքների, թվային մեդիայի օպերատորների (առցանց վիդեոսերվիսներ և այլն), բոլոր հարթակների համար բովանդակության արտադրող և դիստրիբյուտորների, մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների բնագավառում իշխանության մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Marvel Studios և Warner Bros. բաց կթողնեն վիրտուալ Comic-Con-ը

Հրապարակվել է

Marvel Studios եւ Warner Bros կինոստուդիաները կանտեսեն Comic-Con 2020 փառատոնը, որը առաջին անգամ կանցկացվի առցանց: Այս մասին հայտնում է Comic Book պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ամենայն հավանականությամբ, ստուդիաները գերադասում են իրենց նոր նախագծերը ներկայացնել սեփական միջոցառումների ժամանակ: Ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Comic-Con 2020 փառատոնը պետք է կայանար հուլիսի վերջին, սակայն դրա կազմակերպիչները որոշել են այն չանցկացնել կորոնավիրուսի տարածման առկա սպառնալիքի պատճառով:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Վենետիկի կինոփառատոնը կկրճատի ծրագիրը կորոնավիրուսի պատճառով

Ստուգատեսը կընթանա հիբրիդային ձևաչափով՝ կենտրոնանալով օֆլայն ցուցադրությունների վրա:

Հրապարակվել է

Վենետիկի միջազգային կինոփառատոնը հաստատել է, որ պատրաստվում է նախանշված ցուցադրություններն ու միջոցառումները անցկացնել սեպտեմբերի 2-12-ը: Այս տարի ժյուրին կգլխավորի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը:

Ընդ որում, կազմակերպիչները հայտարարում են, որ ստիպված կկրճատվի պաշտոնական ընտրության ֆիլմերի քանակը, ծրագրերի մի մասը կտեղափոխեն վիրտուալ տարածք կամ այլ հարթակներ: Մասնավորապես, «Վենետիկյան դասական» ծրագիրը, որի շրջանակներում սովորաբար տեղի է ունենում վերականգնված կինոժապավենի ցուցադրությունը, այս անգամ կանցկացվի Cineteca di Bologna կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 25-31-ը Էմիլիան քաղաքում:

Փառատոնի գլխավոր մրցույթը, արտամրցութային ծրագիրը և «Հորիզոններ» ծրագիրը նախատեսվում են ավանդական ձևաչափով: Ցուցադրությունները տեղի կունենան կինոթատրոններում, որտեղ դրանք անցկացվել են նախորդ տարիներին: Իսկ ահա Վենեցիա Վիրտուալ իրականություն մրցութային ծրագիրը կանցնի առցանց: «Սկոֆինի» բաժինը (արտհաուս, փորձարարական և ժանրային կինո, սերիալներ) կչեղարկվի:

Կինոյի այն գործիչներին, ովքեր տեղաշարժման սահմանափակումների պատճառով չեն կարողանա անձամբ այցելել փառատոնը և նրա միջոցառումները, կատարվող իրադարձություններին կմիացնեն համացանցի միջոցով:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: