Եվրոպական կինոակադեմիան (EFA) ներկայացրեց կազմակերպության նոր անդամներին:
Ցուցակում տեղ են գտել երեք հայ կինոգործիչներ՝ «Հոշկի Ֆիլմ» կինոընկերության պրոդյուսեր Արմինե Անդան («Թռչող տերեվների երգը»), ռեժիսորներ Էդգար Բաղդասարյանն («Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը») ու Վահագն Խաչատրյանը («5 երազողները և ձին»):
Բացի այդ, կինոակադեմիայի կազմում ընդգրկվել են նաև Բեռլինալեի գեղարվեստական ղեկավար Տրիշա Թաթլը, դերասաններ Ֆրանց Ռոգովսկին, Ռենատե Ռեինսվեն, Պոլա Բերը, Թոմ Բլայթը, ռեժիսորներ Սթիվեն Դոլդրին, Ֆաթիհ Աքինը և շատ ուրիշներ:
Նշվում է, որ այս տարի EFA-ին միացել են կինոարտադրության միանգամից 770 ներկայացուցիչներ: