ամն

Երկաթե մարդը կհայտնվի Սեւ այրու մասին մենաֆիլմում

Ռոբերտ Դաունի կրտսերը կվերադառնա Երկաթե մարդու կերպարով «Սեւ Այրի» մենաֆիլմում, որը պատմում է Սքարլեթ Յոհանսոնի հերոսուհու մասին: Այս մասին հայտնի է դարձել Saturn Awards մրցանակի մասին Deadline-ի նյութից:

Բնօրինակ գրառման մեջ չի հաղորդվում, թե ինչպես է Երկաթե մարդը վերադառնալու մեծ էկրան, սակայն արդյունքում համացանցում մանրամասներ են հայտնվել: Աղբյուրի համաձայն՝ «Սեւ Այրու» ստեղծողները ծրագրում են օգտագործել «Դիմակայության» տեսարանը, որն ի վերջո հանվել էր ֆիլմից: Սփոյլերներից խուսափելու համար տեսարանի մանրամասները չենք ներկայացնի:

Marvel ստուդիան ոչ մի կերպ չի մեկնաբանել ներկայացված տեղեկատվությունը:

«Սեւ այրու» սյուժեի համաձայն՝ կրկին ձայն է հանում «Կարմիր սենյակ» պրոֆեսիոնալ մարդասպանների եւ լրտեսների՝ Այրիների ստեղծման ծրագիրը: Նատաշան որոշում է մեկընդմիշտ ոչնչացնել այդ նախագիծը:

Ֆիլմում Նատաշան բախվելու է «Կարմիր սենյակի» մեկ այլ շրջանավարտի հետ՝ Ելենա Բելովայի (Ֆլորենս Պյու) հետ: Նա նաեւ պետք է պայքարի պրոֆեսիոնալ վարձկան Թասքմաստերի դեմ, որը կարող է ճշգրտորեն կրկնել ցանկացած շարժում, եւ ռուսական սուպերհերոս Կարմիր պաշտպանի (Դեւիդ Հարբոր) դեմ:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլի 30-ին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Օսկար-2020. «Լավագույն օտարալեզու միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցանակի թեկնածուները 38 երկրներից

Տորոնտո-2019. Փակման արարողության չեղարկում և հաղթողներ