ամն ,

Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը Հայաստանից առաջադրվել է Օսկարի

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի և պրոդյուսերներ Կարինե Սիմոնյանի և Կարեն Ղազարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը Հայաստանի կողմից առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում:

Հիշեցնենք, որ Ամերիկյան կինոակադեմիայի «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում հայտնվելու ընթացակարգը բաղկացած է երեք փուլից: Առաջին փուլում ազգային կոմիտեները երկրից մեկական ֆիլմ են առաջադրում լոնգ-լիսթում հայտնվելու համար: Երկրորդ փուլը Ակադեմիայի անդամների քվեարկությունն է և 9 ֆիլմից բաղկացած շորթ-լիսթի ձևավորումը: Երրորդ եւ եզրափակիչ փուլը եւս մեկ քվեարկություն է եւ անվանակարգի սահմանում, որտեղ ընդգրկված են միայն հինգ ֆիլմեր:

«Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ «Էրկեն Կիշերը» ճանաչվեց որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ մրցանակների ևս 5 անվանակարգերում՝ Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր:

Հայաստանը ֆիլմերը «Օսկարի» առաջադրում է 2001 թվականից, սակայն մինչ օրս ոչ մի անվանակարգում չի ընդգրկվել: 2016-ին առաջադրված «Երկրաշարժը», որն արտադրվել է Մոսկվայի Mars Media ընկերության կողմից, որակազրկվել է ակադեմիայի կողմից, քանի որ ֆիլմում հայերի համեմատ թիմում չափազանց շատ ռուսներ են եղել: Անցյալ տարի Հայաստանից առաջադրված Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» կինոնկարը չընդգրկվեց հավակնորդների կարճ ցուցակում:

2020 թվականի փետրվարի 9-ին կկայանան Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Մալայզիայում արգելել են «Մերկապարուհիներին»

Հայտնի է «Իմ խաչը» ֆիլմի սաունդթրեքի պրեմիերայի օրը