ամն

Էլթոն Ջոնը քննադատել է ռուսական դիստրիբյուտորին «Ռոքեթմենի» գրաքննության համար

Մոսկվայի մայիսի 30-ի հնչեղ պրեմիերայից հետո հայտնի է դարձել, որ «Ռոքեթմեն» բայոպիկում տղամարդկանց միջեւ սեքսի, թմրանյութերի օգտագործման եւ այլ տեսարանների ավելի քան հինգ րոպե է հեռացվել: Ֆիլմի հերոս, լեգենդար փոփ եւ ռոք երաժիշտ սըր Էլթոն Ջոնը քննադատել է ռուս դիստրիբյուտորներին նման քայլի համար:

«Այն փաստը, որ տեղական վարձակալը կտրել է որոշ տեսարաններ, մերժելով հանդիսատեսին ֆիլմի լիարժեք դիտումը, ինչպիսին այն մտածված էր, տխուր փաստ է, որը արտացոլում է մեր իրական աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, եւ ինչպես այս աշխարհը կարող է դաժանորեն թշնամանալ երկու մարդկանց միջեւ սիրո նկատմամբ: Մենք հավատում ենք կամուրջների կառուցմանը եւ բաց երկխոսությանը, կշարունակենք պնդել արգելքների ոչնչացման վրա, մինչեւ աշխարհի բոլոր մարդիկ հավասարապես լսվեն:»

Նամակը ստորագրել են նաև կինոնկարի ստեղծողները: Բացի գեյ-սեքսի եւ թմրանյութերի օգտագործման տեսարաններից, ժապավենից հանել են եզրափակիչ տիտրերը, որտեղ Ջոնը պատկերված է ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ (ապրում են միասին ավելի քան 25 տարի): «Ցենտրալ փարթներշիփ» վարձակալը հայտարարել է, որ »ֆիլմում իսկապես փոփոխություններ են կատարվել՝ ՌԴ օրենսդրությանը կինոնկարի համապատասխանության համար»: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ամբողջ պատասխանատվությունը բարդել է դիստրիբյուտորի վրա, ասելով, որ իր գերատեսչությունում նման բան չեն անում՝ «Մենք այլ ֆունկցիոնալություն և այլ խնդիրներ ունենք»:

«Ռոքեթմենը» հայկական վարձույթ դուրս կգա հունիսի 6-ին (հոնիսի 1-ից կհայտնվի սահմանափակ վարձույթում):

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Warner Bros. ստուդիան Ռոբերտ Պատինսոնին հավանություն է տվել Բեթմենի դերի համար

«Ցավ և փառք». չպլանավորված եռերգության վերջը