Connect with us

Հրապարակվել է

Մի քանի տարի առաջ Ջոնի Դեփը աղմուկով բաժանվել է կնոջից՝ Էմբեր Հերդից: Այն ժամանակ, ամուսնալուծության գործընթացի ժամանակ սոցցանցերի շատ օգտատերեր կանգնել էին դերասանուհու կողքին՝ հավատալով նրա այն խոսքերին, թե Դեփն իրեն հարվածել է: Սակայն DailyMail-ի՝ 2020 թվականի հունվարի 31-ի հրապարակումից հետո իրադրությունը կտրուկ փոխվել է. այժմ պարզ է դարձել, որ այդ ամբողջ ընթացքում Դեփին անարդարացիորեն մեղադրել են ընտանեկան բռնության եւ աբյուզի համար:

Բանն այն է, որ օրերս բրիտանական պարբերականի տրամադրության տակ են հայտնվել ձայնագրություններ, որոնք արվել են դեռ 2015 թվականին թերապեւտիկ շրջանի ժամանակ: Այդ ժամանակ մասնագետի մոտ ամուսինները փորձել են բարձրաձայն խոսել միմյանց նկատմամբ բոլոր դժգոհություննրի մասին՝ հատկապես բուռն վիճաբանությունից հետո: Եվ այո, ձայնագրությունում Հերդը անսպասելիորեն խոստովանում է, որ ինքն է ծեծել ամուսնուն՝ «Ես ցավում եմ, որ քեզ չեմ ապտակել, ես հարվածել եմ քեզ, բայց չեմ ծեծել… Ես չգիտեմ, թե ինչպես այդպես ստացվեց ու ես հարվածեցի, բայց քեզ հետ ամեն ինչ լավ է, ես ցավ չեմ պատճառել քեզ, ես ուժեղ չեմ հարվածել ձեզ»:

Դեփը, դատելով ձայնագրությունից, այդ պահին շատ էր վախեցել՝ «Չէ որ ես գնացի [տնից] անցյալ գիշեր… Ես չէի կարող հաշտվել այն մտքի հետ, որ կարող է լինել էլ ավելի ֆիզիկական ահաբեկչություն միմյանց նկատմամբ: Եթե մենք շարունակեինք, ամեն ինչ շատ վատ կլիներ: Սիրելիս, ես քեզ արդեն ասել էի: Ես շատ վախեցա, ինձ թվում էր, որ ամեն ինչ կարող է հասնել հանցագործության: […] Այդ ես չէի, ով ափսեներ և թավաներ էր շպրտում»:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները
Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Նորություններ

Մահացել է «Սատանա քշողը», «Փայլատակման» եւ «Թվին Փիքսի» երաժշտության հեղինակը

Հրապարակվել է

Մարտի 28-ին 86 տարեկան հասակում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա երաժշտությունը հնչել է մի շարք ֆիլմերում եւ սերիալներում, այդ թվում՝ «Փայլատակում», «Սատանա քշողը», «Թվին Փիքսը»:

Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին եւ առաջին անգամ իր մասին հայտարարել 1960-ականներին: Նրա ստեղծագործության համար բնորոշ էին արմատական ոճաբանությունը, հավատարմությունը ինչպես ավանգարդին, այնպես էլ նեոկլասիցիզմին, փողային երաժշտությանը:

Հատուկ «Սատանա քշողը» և «Փայլատակում» սաունդթրեքների համար ադապտացվել են Պենդերեցկու մի քանի ստեղծագործություններ, որից հետո ռեժիսորները, այդ թվում Դևիդ Լինչը, Մարտին Սկորսեզեն և Ալֆոնսո Կուարոնը, նույնպես ակտիվորեն փոխառել են նրա ստեղծագործություններն իրենց նկարների համար: Հատուկ ժողովրդականություն էր վայելում «Լաց Հիրոսիմայի զոհերի համար» լարայինների համար շարադրանքը այն հնչում էր «Թվին Փիքսի» երրորդ սեզոնում եւ «Մարդկային զավակ» ֆանտաստիկ թրիլերում:

Պենդերեցկին հինգ «Գրեմմի» մրցանակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմպոզիտորների միության կողմից պատվավոր մրցանակի դափնեկիր է: Հայտնի է, որ կոմպոզիտորի նախնիների մեջ կան լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Չնայած կարանտին, Marvel-ի «Հավերժների» աշխատանքները շարունակվում են

Հրապարակվել է

Ամենայն հավանականությամբ, Marvel-ի «Հավերժները»՝ չորրորդ փուլի առաջին լիամետրաժ բլոկբաստերը կդառնա այն քիչ կինոնախագծերից մեկը, որոնց վրա կորոնավիրուսային այս ճգնաժամը ամենաքիչը կազդի: Ֆիլմի նկարահանումները սկսվել են փետրվարի սկզբին, ինչը թույլ է տվել նախագծին ծրագրված ժամին անցնել հետարտադրման փուլ, եւ այն պահին, երբ կինոարտադրության աշխատանքը դադարեց, դրա վրա արդեն աշխատում էին հատուկ էֆեկտների մասնագետները:

Scanline VFX վիզուալ էֆեկտների ստուդիայի վերջին պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր մասնագետները շարունակում են աշխատել ֆիլմի վրա հեռակա կարգով, ինչը թույլ է տալիս չվախենալ գրաֆիկից՝ անկախ բարդ օրերից: Բոլոր 650 աշխատակիցներն այժմ հաջողությամբ աշխատում են ամբողջ աշխարհում՝ Լոնդոնում, Լոս Անջելեսում, Մոնրեալում, Վանկուվերում եւ Սեուլում:

Գերհերոսական էպիկում, որը Հայաստանում լույս կտեսնի նոյեմբերի 5-ին նկարահանվել են Սալմա Հայեկը, Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդդենը, Բրայան Թայրի Հենրին, Լիա Մաքհյուն, Կումաիլ Նանջիանին, Լորեն Ռիդլոֆը եւ Դոն Լին:

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Էմբեր Հերդը դատարանում պարտվել է Ջոնի Դեփին

Հրապարակվել է

Էմբեր Հերդը Վիրջինիայի դատարանում պարտվել է զրպարտության հայցով, որն իր դեմ ներկայացրել է Ջոնի Դեփը: Դերասանն ունի 50 մլն դոլար փոխհատուցում ստանալու հնարավորություն:

Որոշումը կայացվել է The Washington Post թերթում (2018 թվականի դեկտեմբեր) Հերդի բաժնի հիման վրա: Նա փորձել է ապացուցել, որ ենթարկվել է տնային բռնության, սակայն դատարանը փաստարկները համարել ոչ բավականաչափ ուժեղ եւ Դեփին թույլ է տվել շարունակել պաշտպանել իր անվան պատիվը:

Զույգը ծանոթացել է 2011-ին «Ռոմային օրագրի» նկարահանումներին եւ բաժանվել 2016-ին: Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց Հերդը Դեփին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ: Դեփը պնդում էր, որ Հերդի բոլոր խոսքերը միստիֆիկացիա են, որի պատճառով կործանվում էր իր կարիերան եւ «Կարիբյան ծովի ծովահենների» ֆրանշիզայում մասնակցության հնարավորությունը:

Վերջերս Դեփին պաշտպանել են նրա նախկին ընկերուհիներ Վայնոնա Ռայդերը եւ Վանեսա Պարադին, որոնք հերքել են Հերդի բոլոր հնարավոր փաստարկները բռնության մասին, նշելով Դեփի բացառիկ սիրալիրությունը ու հոգատարությունը հարաբերություններում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: