Connect with us

Գրախոսություն

«Էյֆորիա». հնարավոր է՝ այս տարվա ամենապարզ և սադրիչ սերիալը

Ռեփեր Դրեյքի համապրոդյուսերական աշխատանքը պատմում է Z սերունդի դեռահասների կյանքի մասին՝ երբեմն ցավոտ ազնիվ, բայց ավելի հաճախ պարզապես գեղեցիկ:

Published

on

Ռուն (Զենդեյա) ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասցրել է ռեհաբից դուրս գրվել: Սակայն նրա գլխավոր դժվարությունները առջևում են՝ ավարտական դասարան դպրոցում, որը նա տանել չի կարող, և վերադառց ընտանիք, որից նա ցանկանում է փախչել: Դժվարությունները, պետք է ասել, որ տիեզերական մասշտաբների են, այնպես որ հերոսուհին սկսում է կրկին օգտագործել: Թվում է, թե այս անգամ նրան կարող է փրկել պատահաբար կապած ընկերությունը նոր ուսանող տրանսաղջիկ՝ Ջուլսի հետ (Հանթեր Շաֆեր), որն ունի իր կմախքները պահարանում:

«Ծծկերները» սերիալի փառքի մարյամուտից հետո միանգամից մի քանի սերիալներ վերջին մի քանի տարիների ընթացքում ակտիվորեն պայքարում էին արևի տակ ազատ տեղը զբաղեցնելու համար՝ դեռահասների նոր սրբապատկեր, արժանի պաշտամունքի անսահման թվով սքրինշոտներով փաբլիկներում, դերասանների հանդեպ կույր սերով եւ սերիալի շրջակա միջավայրի ցանկացած շշուկ քննարկմանը մատնելու ցանկությունով: Հատկապես այս գործում հաջողության են հասել նորվեգական «Skam» (եւ դրա տասնյակ տեղական ռեմեյքները), «13 պատճառ՝ ինչու» եւ «Ռիվերդեյլը», որոնք լավ ֆան բազա են հավաքել: Կասկած կա, որ այդ երկրպագուներին հոգեհարազատ կլինի նաեւ «Էյֆորիան», որը, կարծես, բոլոր շանսերն ունի դառնալու ոչ միայն միջազգային հիթ, այլեւ, հնարավոր է, Z սերնդի մասին գլխավոր սերիալ՝ 21-րդ դարի երեխաների մասին, որոնք մարում են ապատիաի եւ դեպրեսիաի մեջ:

Ստեղծողները (ավելի ճիշտ, այն մարդիկ, ովքեր տեղայնացրել են իսրայելական բնօրինակը), անշուշտ, ազնիվ նպատակ ունեին՝ ստեղծել «իրական» եւ «ազնիվ» սերիալ դեռահասների մասին: Սակայն ինչ-որ բան խանցառեց… իսկ գուցե նպատակն էր չափազանց հավակնոտ, բայց խորիմաստություն այստեղ չի երևում: «Էյֆորիան» չի բացում ժամանակակից դեռահասների ներքին աշխարհը, հանդիսատեսին չի ստիպում իրեն զգալ վուայերիստ, որը նայում է նրանց ապրումներին, փոքր հաղթանակներին ու կասկածներին: Ստեղծողները կարծես որոշել են, որ մեթոդաբանությունը պետք է համապատասխանի «հետազոտության» օբյեկտին, այդ պատճառով էլ սերիալն ամբողջովին ներծծվել է պատանեկան մաքսիմալիզմով ու դատարկաբանությամբ:

«Էյֆորիան» բարձրացնում է հեռուստատեսության թույլատրելիի մակարդակը՝ սելֆհարմ, բռնաբարություն, դաժան սեքս, տասնյակ մերկ արնանդամներ «ինչպես լավ դիկպիկ անել» դասախոսությամբ սկզբում զարմացնում են անկեղծությամբ, բայց աստիճանաբար սկսում են հոգնեցնել: Սերիալի ստեղծող Սեմ Լեւինսոնը ցանկացել է առաջին դրվագը սկսել հերոսուհու մոր հեշտոց դանդաղ թռիչքով ներխուժող կադրով, բայց նույնիսկ ազատատենչ HBO ալիքն ունի իր սահմանները: Թույլատրելիի սահմաններից նման ելքը լավ մեթոդ է, բայց դրա վրա կառուցել ամբողջ սերիալը, փորձելով յուրաքանչյուր դրվագում նոր բարձրություն վերցնել ավելի շուտ կարելի է ընկալել որպես սադրանք սադրանքի համար: Սերիալն այնքան կեղտ է թափում էկրանից, որ, հավանաբար, պոռնո դիտելն ավելի անմեղ է:

Լավ, հիմա դրական կողմերի մասին. «Էյֆորիան» ցուցադրում է զարմանալի, բառացիորեն գժոտ օպերատորական աշխատանք: Այն նկատվում է թրեյլերում, իսկ սերիալում այն միայն բացում է իր սահմանները: «Էյֆորիան» անսովոր եւ յուրովի է նկարահանված եւ դա նրա գլխավոր առավելությունն է:

«Էյֆորիան» իհարկե կգտնի իր հանդիսատեսին, կմտնի ժողովրդի մեջ եւ մի քանի եթերաշրջան կստանա (արդեն հայտնի է որ նկարահանվելու է երկրորդ եթերաշրջանը), որպեսզի հերոսները էլ ավելի շատ տառապանքներ ապրեն, բայց ուզում եմ հավատալ, որ մոտ ապագայում սերիալը վերջնականապես չի դառնա օճառային օպերա, այլ եւս մի քանի պատճառ կտա շարունակել դիտումը եւ խորհուրդ տալ ընկերներին:

Continue Reading
Advertisement
Comments

Գրախոսություն

«Թողություն». սերիալ, որին երկար էինք սպասում

Published

on

Նոյեմբերի 25-ից Առաջին ալիքի եթերում մեկնարկեց Հանրայինի նոր «Թողություն» սերիալը: Նախագծի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել ռեժիսոր և պրոդյուսեր Հովաննես Գալստյանի և Կինոկենտրոնի միջև սրված հարաբերությունների պատճառով: Նույն այդ աղմուկի ժամանակ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունը հետաքրքրված է նախագծով և կաջակցի, որպիսի այն դառնա ոչ միայն ֆիլմ այլ նաև հեռուստասերիալ:

Պատմության կենտրոնում է 44-ամյա խորեոգրաֆ, Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչ Գաբրիելը, ով իրականացնում է «Մետամորֆոզ» բալետային ներկայացումը՝ Ֆրանց Կաֆկայի վիպակի մոտիվներով: Պրեմիերայից հինգ ամիս առաջ պարուհու հետ տարաձայնությունը վերածվում է ամբիցիաների բախման: Գաբրիելը հեռացնում է նրան: Վիրավորված պրիման Գաբրիելի դեմ է միավորում թատրոնի նորանշանակ տնօրենին, ներկայացման հովանավորին և Գաբրիելի կոլեգաներին՝ բեմադրիչի կյանքը վերածելով դժոխքի:

16 մասից բաղկացած «Թողություն» նոր հեռուստասերիալը վարպետության դաս է տալիս հռուստատեսության ասպարեզում գործող «հանճարներին»: Կարծես թե երկար խոսելու կարիք չկա, հարկավոր է ընդամենը միացնել աղմուկ բարձրացրած «Վերջին ուսուցիչը» և «Թողությունը» և հասկանալի կդառնա, թե որքանով է անորակ առաջինը:

«Թողությունը» իր էությամբ առավելություն է, այն նկարահանված է կինոմոտեցումով, թողարկվում է ճիշտ չափաբաժինով, ծանրակշիր երկխոսությունները, նույնիսկ խոսակցական հայերենը գրագետ է ներկայացվում և «պրոշները լցրած» գեղեցկուհին զրուցում է նորմալ: Ընտրված թեման շատ զգայուն է և ակնհայտ է, որ ուրիշները խուսափում են նման բարդ թեմաներից, լոկացիաներից, որովհետև ուժ չունեն:

Քանի որ ուշադրության կենտրոնում «Վերջին ուսուցիչն» էր ու նորեկ «Թողությունը» չեի կարող չհամեմատել: «Թողությունը» չունի այն րոպեյանոց լռությունը, իրար վրա նայելու սովորությունը, որով տառապում են կերպարները: Ահավոր նարնջագույն հարդարումը, որը գուցե մի վախտ աշխատում էր, բայց այսօր տգեղ է նայվում, նամանավանդ, երբ հետո գույնային ուղղում են կատարում: «Թողությունը» իր երաժշտությունով չի թելադրում ձեր զգացմունքները, սերիալում օգտագործվում են հատվածներ հայտնի ներկայացումներից և Տիգրան Համասյանի կատարումները:

Հաճախ ենք լսում, որ հայ դերասանները սերիալներում վատ են: Ամեն ինչ գալիս է սցենարից և եթե կերպարը դատարկ է, դերասանը չի կարող նրան կյանքով լցնել: Եթե բեմադրությունը թույլ է, եթե սերիալը նկարահանվում է, ինչա թե եթերը լրացնի՝ այն հաջողության չի հասնի: Այո, այսօր հազարավոր դիտումներ ունեն հայկական սերիալները, բայց ի շնորհիվ տգիտության և անճաշակության: Հույս կա, որ «Թողությունը» կփրկի իրավիճակը, քանի որ սա այն սերիալն է, որին մենք երկար էինք սպասում:

Նախագծի սցենարի հեղինակներ են Հովհաննես Գալստյանը, Մարինե Զաքարյանը, Անահիտ Աղասարյանը: Գլխավոր դերերում են Խորեն Լևոնյանը, Լիլիթ Հակոբյանը, Վիվյեն Բաստաջյանը, Սոս Ջանիբեկյանը:

Continue Reading

Գրախոսություն

«Դանակները դուրս». կինո Ագաթա Քրիստիի ոգով

Published

on

Նոյեմբերի 28-ին կինոթատրոններում թողարկվել է Ռայան Ջոնսոնի նոր ֆիլմը, որը շնչում է Ագաթա Քրիստիի ոգով: Երբ իր իսկ 85-ամյակից անմիջապես հետո կալվածքում գտնում են քրեական վեպերի հայտնի հեղինակ Հարլան Տրոմբիի դին` հետաքննությունը սկսում է անցկացնել հմայիչ եւ բծախնդիր խուզարկու Բենուա Բլանքը:

Հարլան Տրոմբիի տունը նման է արիստոկրատական կալվածքի պատմական հայրենիքում. դրսից՝ աշտարակներ եւ գեղատեսիլ կերպով գործարկված մարգագետիններ, որոնց վրա վազվզում են տանտիրոջ շները, ներսում՝ գորգերի, բյուրեղապակյա, դիմանկարների, կաղնու պանելների, ոսկյա դրոշմների եւ այլնի կարծես այստեղ հսկայական անտիկ ախոռ է փսխել: Մի կողմից, սա հեգնական մեկնաբանություն է սեփականատիրոջ ճաշակի նկատմամբ, հյուրասենյակում դեռեւս դանակների տարօրինակ պատկերակալ է, որի ֆոնին հաճախ ներկայանում են հերոսները: Մյուս կողմից, ռեժիսոր Ռայան Ջոնսոնն այդ կերպ առաջին իսկ կադրերից պարզաբանում է ֆիլմի ժանրը. անգլիական դետեկտիվ, որը տեղափոխվել է Նոր Անգլիա և ճանապարհին մեծամասամբ վերածվել ինքնածաղրանքի:

Սա լավ կատակների տպավորիչ քանակությամբ դետեկտիվ է, որը միեւնույն ժամանակ չի դարձնում այս ֆիլմը կատակերգություն: «Դանակները դուրս» կինոնկարը աշխատում է «Ո՞վ է մարդասպանը» ավանդական հանելուկով: Զարմանալի է, որ Ագաթա Քրիստիի ոգով նման բազմաշերտ, բարդ պատմությունը օրիգինալ սցենար է, որը հիմնված չէ որեւէ գրքի, շարքի կամ ֆրանչիզայի վրա:

Continue Reading

Գրախոսություն

«Չարլիի Հրեշտակները». ամբողջ ատելությամբ տղամարդկանց հանդեպ

Published

on

Նոյեմբերի 14-ին հայկական կինոթատրոնների էկրաններին կմեկնարկի «Չարլիի Հրեշտակները» (Charlie’s Angels) ֆիլմը: Մեզ արդեն հաջողվել է դիտել այն մամուլի ցուցադրությանը: Տեսնենք, թե ինչ է ստացվել:

Ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը ներկայացնում է Չարլի անվախ Հրեշտակների նոր սերունդը: Հերոսուհիներ Քրիստեն Ստյուարտը, Նաոմի Սքոթը եւ Էլլա Բալինսկին աշխատում են խորհրդավոր Չարլզ Թաունսենդի համար, որի անվտանգության եւ դետեկտիվ գործակալությունը դուրս է գալիս միջազգային մակարդակի: Այժմ կան բազմաթիվ Բոսլի եւ բազմաթիվ Հրեշտակների թիմեր. աշխարհի ամենախելացի, խիզախ եւ փորձառու կանայք, ովքեր պատրաստ են ցանկացած առաջադրանքի:

70-ականների դասական սերիալը գոյատևել է ընդամենը 5 տարի, սակայն հետք է թողել զանգվածային մշակույթի մեջ: Երեք հատուկ գործակալ-կանանց պատմությունն իր լավագույն մարմնավորումն է ստացել 2000 թվականին՝ ՄաքՋիի շնորհիվ: Ռեժիսորին հաջողվել էր վառ, ծիծաղելի, ոճային ֆիլմ ստեղծել, որտեղ հերոսուհիներն էլ հաճելի էին, եւ չարագործները հիշվող, եւ նույնիսկ էքշն տեսարանները հնարամիտ ու գրագետ էին թվում:

Ընդհանուր սյուժեն նվիրված է նրան, թե ինչպես երկու հրեշտակներ Սաբինան (Քրիստեն Ստյուարտ) եւ Ջեյնը (Էլլա Բալինսկա) պետք է պաշտպանեն գիտնական աշխատող Ելենային (Նաոմի Սքոթ) եւ որոնել չարագործին, ով որոշել է վաճառել գիտության նոր նվաճումը վատ մարդկանց: Երկար ու տանջալի մշակումների արդյունքը, որը կոչվում է Կալիստո՝ սարք, որը կառավարում է էներգիան: Բայց դրա ներուժը շատ ավելին է, քան կարելի է մտածել: Գյուտը կարելի է օգտագործել որպես զենք:

Առանց խորանալով հերոսների մանրամասն վերլուծության մեջ, կարելի է նշել, որ ֆիլմում էքշն չկա: Թեպետ ամեն ինչ արված է տրաֆարետով, բայց անշունչ է: Այո, դուք ծիծաղելու եք որոշ պահերին, որոշ պահերին տխրելու եք, բայց ամբողջական հաճույք չեք ստանա: Զարմանալի չէ, որ ֆիլմը ունի այնպիսի հզոր սաունդթրեք, որը առաջ է տանում ֆիլմը: Ֆիլմում չափազանց շատ հայտնի անուններ կան, բայց իրականում ֆիլմը ստացվել է «Լրտեսների երեխաների 4» մակարդակի վրա: Մենք ստանում ենք նոստալգիա առանց իմաստի:

«Չարլիի Հրեշտակները» կարելի էր վերագործարկում համարել, եթե ամեն մի պահը պհիշեցներ անցյալը: Իսկ տղամարդկանց նկատմամբ սեքսիզմը հաճախ պարզապես անհեթեթ էր նայվում:

«Չարլի Հրեշտակները» կին լրտեսների մասին դասական պատմությունը էկրաններին վերադարձնելու անհոգ փորձ է:

Continue Reading
Գովազդ

Թրենդային

Գովազդ

Թրենդային

Copyright © 2019 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: