ամն ,

Հայտարարվել է «Վենոմ 2» ֆիլմի ռեժիսորի անունը

Օգոստոսի 5-ին հայտնի է դարձել, որ «Վենոմ» ֆիլմի շարունակությունը կնկարահանի ռեժիսոր Էնդի Սերքիսը, որը հայտնի է «Շնչիր հանուն մեզ» (2017) եւ «Մաուգլի» (2018) ֆիլմերով, — հայտնում է THR: «Վենոմ 2»-ը կդառնա նրա երրորդ ռեժիսորական աշխատանքը եւ կոմիքսների վրա հիմնված առաջին նախագիծը:

Էնդի Սերքիսը հայտնի է դարձել շարժման գրավման տեխնոլոգիայի հետ իր աշխատանքի շնորհիվ: Նա Գոլումին է մարմնավորել Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռերգության եւ գերագույն առաջնորդ Սնոուկի դերը՝ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի ֆիլմերում: Համակարգչային գրաֆիկայի հետ աշխատելու նրա փորձը դարձել է այն գործոններից մեկը, որը ռեժիսորին հանգեցրել է «Վենոմ 2» նախագծին միանալ:

«Հաստատում եմ, որ ամեն ինչ ճիշտ է: Ես զգում եմ, որ սիմբիոտը գտել է իմ մեջ իր տիրոջը եւ ես պատրաստ եմ ճանապարհորդությանը… Չեմ կարող սպասել», — գրել է Սերքիսն իր Instagram-ում:

Գլխավոր դերը ՝ լրագրողի, ով մարմինը կիսելու է այլմոլորակային սիմբիոտի հետ, կրկին կխաղա Թոմ Հարդին:

Ֆիլմի միջազգային թողարկումը նախատեսված է 2020 թվականի աշնանը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

0

«Ձյունե թանաք»` հերթական հակահայկական ֆիլմ թուրքերից

Դոլֆ Լունդգրենը եւ Սիլվեստր Ստալոնեն սկսել են աշխատել սերիալի վրա