Connect with us

Հրապարակվել է

«Նոր մուտանտներ» ֆիլմը կստանա PG-13 վարկանիշը: Instagram-ի իր էջում այդ մասին պատմել է ռեժիսոր Ջոշ Բունը:

Պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին՝ Բունը նշել է, որ «մուտանտների» վարկանիշը միշտ PG-13 է եղել՝ «Միշտ եղել է եւ կլինի PG-13: Ես երբեք չեմ ծրագրել նկարահանել իր R տարբերակը:»

Հայ հանդիսատեսը կտեսնի «Նոր մուտանտներ» կինոնկարը 2020 թվականի ապրիլի 2-ին:

Միացեք մեր Telegram ալիքին և առաջինը ստացեք մեր նորությունները

Թրեյլեր

Հրապարակվել է Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» վավերագրական ֆիլմի թրեյլերը

Ֆիլմը նկարահանվել է շուրջ 10 տարի 15-ից ավելի երկրներում:

Հրապարակվել է

Կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի «Մաքրագործում» պոետիկ վավերագրական ֆիլմը պատմում է մարդ-բնություն հարաբերությունների, ներդաշնակության ու հակասությունների մասին: Նկարի գլխավոր հերոսը մարդկության հավաքական կերպարն է, իսկ գործուղությունները կատարվում են այլաբանորեն ներկայացված մարդկության զարգացման տարբեր փուլերում: Ֆիլմի հիմնական ասելիքն է՝ տեխնոլոգիական և ստեղծագործական զարգացումն օգտակար է, քանի դեռ ագահությունը գերիշխող չէ մարդկանց մեջ: Ֆիլմն ունի սցենարական հստակ գիծ. 7 հիմնական գլուխներն են՝ Արարչագործություն, Հայտնություն, Աշխատանք, Հանգիստ, Ագահություն, Անհետացում, Վերածնունդ և Մաքրագործում:

Չնայած ֆիլմում արծարծվում են խնդրահարույց թեմաներ, սակայն այն իր բնույթով ինտելեկտուալ ատրակցիոն է, քանի որ դիտողին ստիպելու է և ուրախանալ, և տխրել, և հրճվել, զմայլվել և զզվել, վախենալ, պրովոկացիայի ենթարկվել, խորհել:

Լիամետրաժ «Մաքրագործում» պոետիկ վավերագրական ֆիլմի տեսանյութերն ամբողջովին հեղինակային են՝ Սեգ Կիրակոսյանն անձամբ է դրանք նկարահանել Շվեյցարիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Ուկրաինայում, Շվեդիայում, Թուրքիայում, Մալթայում, Պորտուգալիայում, Չեխիայում, Անգլիայում, Բուլղարիայում և այլ երկրներում: Նկարահանված նյութն ամբողջությամբ վավերագրական է՝ չկան բեմադրված, տեսախցիկի համար կրկնված գործուղություններ, սակայն մոնտաժի ընթացքում կադրերը հեռանալով իրենց փաստագրականությունից ձեռք են բերել նոր իմաստ և կերպարայնություն:

Այժմ ֆիլմը հետարտադրական փուլում է. պրեմիերան նախատեսվում է 2021թ. երկրորդ կեսին: Ֆիլմի բյուջեն շուրջ 500.000 եվրո է։ Բյուջեի զգալի մասը ծախսվել է արտադրական փուլում: Մնացած հատվածի ֆինանսավորման համար նախատեսվում է դիմել կինոհիմնադրամների, գործարարների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև արվեստասեր հանրությանը: Ստեղծագործական խումբը բաց է արվեստով ոգեշնչվող ցանկացած անձի մասնակցության համար՝ կամավորական աշխատանքի, նյութատեխնիկական աջակցության և առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքների միջոցով:

Միջազգային դիստրիբյուցիայի փորձ ունեցող պրոդյուսեր և ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը, որն ուսումնասիրել է ֆիլմի սցենարն ու նկարահանված նյութերը, համոզմունք է հայտնում, որ «Մաքրագործումը» լուրջ հայտ է հանդիսանալու հայկական կինոն ըստ արժանվույն ներկայացնելու համաշխարհային կինոյի համատեքստում. «Այս ֆիլմի մասին դեռևս շատ ենք լսելու աշխարհի տարբեր ծայրերից, քանի որ հանդիսատեսը ցանկություն է ունենալու նորից դիտել այն, նոր շերտեր բացահայտել իր համար, ինչպես նաև խորհուրդ տալ ընկերներին գնալ ու տեսնել ֆիլմը. դա է կինոյի գովազդի հին, ստուգված ու արդյունավետ ձևը»:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Հրապարակվել է «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման թրեյլերը

Հրապարակվել է

Մարտի 5-ին հրապարակվել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի թրեյլերը: Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացումը հիմնված է Անահիտ Աղասարյանի պիեսի վրա:

Գյումրիի դրամատիկական թատրոնի ամենապահանջված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը արդեն որպես ֆիլմ ապրիլին մեծ էկրան կբարձրանա: Ֆիլմն ու ներկայացումը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:

65 անգամ հանդիսատեսին ներկայացված բեմադրությունը դեռ պահանջված է հանդիսատեսի կողմից: Քանի որ այն դիտելու ցանկություն ունեին նաև սփյուռքում, որոշվեց ներկայացման հիման վրա ֆիլմ նկարել նույն դերասանական կազմով: Այս ֆորմատով առաջին անգամ է Հայաստանում ֆիլմ նկարահանվում, ասում է ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Կինոսերներին կցուցադրեն «Չտեսնված կինո». Առաջին ալիքը մեկնարկում է նոր ծրագիր

Հրապարակվել է

Մարտի 6-ին Առաջին ալիքի եթերում մեկնարկեց «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին կներկայացնի հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմեր: Հաղորդման վարողն է կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը:

Առաջին թողարկումը նվիրված էր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ժապավենին, որը լույս է տեսել 2016 թվականին: Ֆիլմի ցուցադրումից հետո այն քննարկում էին Զավեն Բոյաջյանը, Վահագն Տեր-Հակոբյանը, Աննա Սարգսյանը և Գոռ Թովմասյանը:

Հանրության կինոկրթությանը ուղղված այս կարևորագույն նախագիծը հեռարձակվելու է ամեն ուրբաթ Առաջին ալիքի եթերում:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Գովազդ

Հարցում

Հունվարի ո՞ր ֆիլմն եք սպասում:

View Results

Loading ... Loading ...

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: