Համացանցում հայտնվել է «Տերմինատոր. Մութ ճակատագրեր» լեգենդար ֆրանշիզայի առաջիկա շարունակության լիարժեք թրեյլերը:
Ֆիլմը կլինի երկրորդ «Տերմինատորի» («Դատաստանի օր») ուղղակի շարունակությունը եւ կանտեսի սիքվելների իրադարձությունները: Իրենց դերերին կվերադառնան Առնոլդ Շվարցենեգերը (Տ-800) եւ Լինդա Հեմիլթոնը (Սառա Քոնոր):
Ֆիլմի ռեժիսորն է Թիմ Միլլերը («Դեդփուլ»): Նոր «Տերմինատորը» հայկական վարձույթում կհայտնվի այս տարվա հոկտեմբերի 31-ին: