ամն

«Թոմ ու Ջերիի» կինոտարբերակը թողարկման ամսաթիվ է ստացել

Tom and Jerry (CBS) 1965 - 1972 Directed by: Tex Avery, William Hanna, Joseph Barbera, Michael Lah Shown from left: Tom, Jerry

Warner Bros. Pictures ստուդիան հայտարարել է «Թոմն ու Ջերին» կինոտարբերակի պրեմիերայի պաշտոնական ամսաթիվը: Ֆիլմը կինոթատրոնների էկրաններին կհայտնվի 2021 թվականի ապրիլի 16-ին:

Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Ջերի մկնիկը երջանիկ ապրում է Նոր Անգլիայում գտնվող մեծ տանը և հիանալի հարաբերություններ ունի առանձնատան տերերի՝ տարեց զույգի հետ: Սակայն ծերերի վաղաժամ մահվանից հետո տունը վաճառքի է հանվում, և այն գնում է երիտասարդ ընտանիքը: Ջերին չի պատրաստվում հարաբերություններ հաստատել նոր տերերի հետ և որոշում է նորապսակներին տնից դուրս հանել: Սակայն նրանք փողոցից Թոմ անունով թափառող կատու են վերցնում, որպեսզի նա օգնի նրանց ազատվել վնասատուից: Տան օջախի համար էպիկական ճակատամարտի մեջ մտնելով՝ Թոմն ու Ջերին շուտով հասկանում են, որ երկուսն էլ անտարբեր չեն ընտանիքի անդամների ճակատագրի հանդեպ: Այսպիսով, հերոսները որոշում են միասին գործել և միավորել ուժերը՝ փորձելով պաշտպանել իրենց նոր տերերին արտաքին սպառնալիքից:

Նախագծի ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Թիմ Սթորին («Ֆանտաստիկ քառյակ» դիլոգիան, «Առաքելություն Մայամիում»): «Թոմն ու Ջերին» ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն այս ամռանը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Sony-ն առաջիկա յոթ տարիների հստակ ծրագիր ունի Սարդ-Մարդի վերաբերյալ

Թուրքերը հեռթ են կանգնում Ստամբուլում հայ կինոռեժիսորի առաջին ցուցահանդեսը այցելելու համար