Connect with us

Հայաստան

Ժամ-ի հարցազրույցը Արմենիա ՀԸ տնօրեն Դավիթ Բաբախանյանի և Յուքոմի տնօրեն Հայկ Եսայանի հետ

«Մենք կբերենք մեր դաշտ այն հեռուստադիտողներին, որոնք գայտակղվում են ռուսական և արտասահմանյան սերիալներով»

Հրապարակվել է

Ավելի քան 2 տարի է, ինչ գործակցում են Արմենիա հեռուստաընկերությունը ու UCOM-ը, ինչի շնորհիվ կաբելային ցանցում ստեղծվեց մասնագիտացված 6 հեռուստաալիք: Սա աննախադեպ գործակցություն է եւ հարեւան ոչ մի երկրում այսպիսի նախադեպ չկա: Հայաստանն առաջինն է:

«Մենք կբերենք մեր դաշտ այն հեռուստադիտողներին, որոնք գայտակղվում են ռուսական և արտասահմանյան սերիալներով» — ասաց Դավթ Բաբախանյանը:


Հիշեցնենք, որ Արմենիա ԹՎ-ն Հայաստանում առաջիններից սկսեց սիթքոմ ժանրի սերիալների արտադրությունը և առաջինը ստեղծեց թեմատիկ կաբելային հեռուստաալիքներ (2015 թ):

Հարկ ենք համարում նշել, որ համարվելով հայկական հեռուստաալիքներ և ունենալով Հայաստանի Հանրապետության արտոնագիր, որը ըստ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կայքի ժամկետի մեջ է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 16-ը արտասահմանյա արտադրանքը ներկայացվում է հանդիսատեսին առանց որևէ թարմանության, ինչպես պահանջում է ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5 հոդվածը

Արմենիա ՀԸ

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինոարտադրություն

YouTube-ը 10 տարի անց կրկին մեկնարկում է «Կյանքը մեկ օրում» նախագիծը

Ռիդլի Սքոթն ու Քևին Մաքդոնալդը կրկին գործի մեջ են

Հրապարակվել է

Ռիդլի Սքոթի եւ YouTube-ի «Կյանքը մեկ օրում» հավակնոտ պրոդյուսերական նախագիծը կվերադառնա առաջին վավերագրական ֆիլմի թողարկումից 10 տարի անց: Ռեժիսոր Քևին Մաքդոնալդը կրկին կզբաղեցնի ռեժիսորական աթոռը և կպատմի մոլորակի կյանքի մեկ օրվա մասին՝ ամբողջ աշխարհից օգտատերերի սիրողական տեսանյութերը միավորելով մեկ ֆիլմում, հաղորդում է Variety-ն:

«Կյանքը մեկ օրում 2020» ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի «Սանդենս» կինոփառատոնում և YouTube-ում: Նոր վավերագրական ֆիլմը կկազմվի այն տեսահոլովակներից, որոնք նկարահանվել են մոլորակի տարբեր անկյուններից մեկ օրում՝ 2020 թվականի հուլիսի 25-ին: YouTube-ը տեսանյութեր կընդունի lifeinaday.youtube կայքում մինչև օգոստոսի 2: Տեսանյութը կարող է նկարահանվել ցանկացած լեզվով, իսկ հայտերի ներկայացման ավարտից հետո 30 հոգանոց թիմը կդիտի, կընտրի և կթարգմանի ուղարկված նյութերը: Մոնտաժով կզբաղվեն ռեժիսոր Քևին Մաքդոնալդը և նրա թիմը: Ֆիլմի գործադիր պրոդյուսերն են Ռիդլի Սքոթը և Քայ Լու Հսյունգը:

«Ես ուրախ եմ, որ տասը տարի անց մենք անում ենք «Կյանքը մեկ օրում 2020» նախագիծը: Ինչպե՞ս ենք փոխվել այս ընթացքում: Ինչպե՞ս է փոխվել մեր վերաբերմունքը ինքներս մեզ նկարահանելու նկատմամբ: Ի՞նչ ենք ակնկալում ապագայում պատմության այս արտակարգ բեկումնային պահին», — ասում է Քևին Մաքդոնալդը:

«Կյանքը մեկ օրում» առաջին ֆիլմը YouTube-ը պատվիրել էր իր հինգերորդ տարեդարձին: Ընդամենը ծառայությունը ստացել էր մոտ 80 հազար հայտ: Արդյունքում, 2010 թվականի հուլիսի 24-ին նկարահանված նյութի 6000 ժամից ստացվել է մեկուկես ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմ: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանն ու դերասան Արսեն Գրիգորյանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2011 թվականին «Սանդենս» կինոփառատոնում: YouTube-ում ֆիլմը դիտել են արդեն ավելի քան 16 մլն անգամ:

Շարունակել ընթերցումը

Թրեյլեր

Թողարկվել է «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է

«Multart+» ընկերությունը ներկայացնում է 2020 թվականին սպասվող «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Ընկերությունը նախատեսում էր ներկայացնել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը հայկական կինոթատրոների էկրանին հունիսի 1-ից, սակայն պրեմիերան հետաձգվեց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ֆիլմը «Multart+» անիմացիոն ստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրանքն է։ Բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Միքայելյանն է՝ «Անբան Հուռին» անիմացիոն մյուզիքլի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Գայանե Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Գեղայր Խլղաթյանն է:

Կերպարներին հնչունավորել են Անուշիկ Առաքելյանը, Սերգուշ Բաբայանը, Գոռ Մնացականյանը։ Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները ֆիլմի բյուջեն մեծ չէ, բայց ամեն բան անում են, որ միջազգային շուկայում տեխնիկապես ընդունելի լուծումներով լինի՝ «Մենք ամեն բան անում ենք, որ «Անբան Հուռի» ֆիլմի համեմատ, մեկ քայլ առաջ լինի»: Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս նախագծին հատկացրել էր 10 մլն դրամ ֆինանսական աջակցություն:

Այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվում:

Շարունակել ընթերցումը

Կինոարտադրություն

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարում է վավերագրական ֆիլմերի մրցույթ:

Հրապարակվել է

Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

Պահանջվող որակավորումը և փորձը

  • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
  • Սցենար գրելու հմտություններ
  • Վիդեո մոնտաժի հմտություններ
  • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

Տևողությունը

Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմի պահանջները

  1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
  2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
  3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝

  1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
  2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
  3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
  4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
  5. Առաջարկվող բյուջե։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: