ամն

Լյուկ Բեսոնը պարտքերի պատճառով վաճառում է EuropaCorp ստուդիան

Հայտնի ֆրանսիացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Լյուկ Բեսոնը բանակցություններ է վարում սնանկացման եզրին գտնվող EuropaCorp ստուդիայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառելու շուրջ: Ինչպես հաղորդում Է The Hollywood Reprter պարբերականը, հավանական գնորդ եւ պոտենցիալ ներդրող կարող է հանդես գալ Pathe ընկերությունը:

«Pathé-ն հետաքրքրություն է հայտնել EuropaCorp-ի կապիտալում մասնաբաժնի հնարավոր ձեռքբերման հարցում: Պարտադիր ուժ չունեցող շահագրգռվածության այս արտահայտությունը ենթակա է իրականացման՝ մի քանի պահանջների պահպանման պայմանով, մասնավորապես՝ խմբի առկա պարտքերի վերակազմավորման մասին համաձայնագրի կնքման պայմանով», — ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ EuropaCorp-ն փրկության ուղիներ է որոնում Լյուկ Բեսոնի «Վալերիան եւ հազարավոր մոլորակների քաղաքը» գիտաֆանտաստիկ էպոսի վարձույթի դուրս գալու ժամանակներից ի վեր, որը տապալվել է համաշխարհային վարձույթում: Ֆիլմի բյուջեն գնահատվում էր 177 մլն դոլար, ինչը նրան դարձրել է ամենաթանկ ֆրանսիական ֆիլմը, իսկ հավաքները կազմել են բավականին համեստ 225 մլն դոլար:

Ստուդիան սնանկությունից պաշտպանվելու վեցամսյա շրջան է մտել 2019 թվականի մայիսի 13-ին:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Ռուսական օրենքների ազդեցությունը Էլթոն Ջոնի ֆիլմի հայաստանյան ցուցադրության վրա

Նորվեգիայում մեկնարկել են «Սեւ այրի» ֆիլմի նկարահանումները