ամն , ,

Լոռու մարզում կկայանա «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 2-րդ միջազգային կինոփառատոն»

Մայիսի 9- 13-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում կկայանա «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 2-րդ միջազգային կինոփառատոն»-ը: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:

Փառատոնի նպատակն է՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:

Փառատոնը բաղկացած է լինելու՝ միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից, ուր մրցանակներ կշնորհվի 12 անվանակարգերում: Փառատոնի շրջանակում տեղի կունենա վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ:

Փառատոնի ցուցադրությունները տեղի են ունենալու Հաղպատում, Դեբետում, Վանաձորում,Ստեփանավանում:

Ազգային ծրագրի ֆիլմերի ընտրական փուլի մասնակցության հայտերը ընդունվում են մինչ ս.թ. ապրիլի 20-ը: Մասնակցության պայմանների վերաբերյալ ինֆորմացիա կարելի է ստանալ www.ysff.am կայքէջի միջոցով։

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

Disney+ Բազե Աչքի մասին սերիալ կնկարահանի

«Գլավպիվտորգի» շիկահերը՝ Լյուկ Բեսոնի «Աննա» ֆիլմի թրեյլերի պրեմիերա