ամն ,

Թուրքական առաջին հայալեզու հեռուստաալիքը սկսել է հեռարձակումը

Ինչպես տեղեկացնում է PanARMENIAN.Net պարբերականը Թուրքիայում սկսել է եթեր հեռարձակվել հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն: Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով: Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ:

Հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ։ Այդ ճանապարհին ստիպված են եղել հաղթահարել բազում դժվարություններ, հայտնում է Ermenihaber-ը:

«Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը: Նախատեսվում է առաջիկայում հանդես գալ ամենօրյա լրատվական հաղորդումներով: Կլինեն նաև մշակութային, երաժշտական, մանկական հաղորդումներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր:

Արամ Քուրանը նշել է, որ TRT հանրային հեռուստաընկերությունն իրենց է տրամադրել երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ փաստագրական ֆիլմերի արխիվը, իսկ լրատվությունը հիմնականում վերցնում են պետական Anadolu լրատվական գործակալությունից և թարգմանում արևմտահայերեն:

«Երբ սկսեցինք եթեր հեռարձակվել, ստացված արձագանքները ցույց տվեցին, որ անհավանական թվով հեռուստադիտող ունենք։ Հատկապես արտերկրից մեր եթերին հետևողները շատ են ոգևորվում», — նշել է «Լույս TV»-ի հիմնադիրը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հեռուստաալիքի եթերի մոտ 70 տոկոսը հայերեն կլինի, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն:

Ինչպես նշված է հեռուսատընկերության կայքում՝ հեռարձակումը իրականացվում է շուրջօրյա ռեժիմում առանց հանգստյան օրերի արեւմտահայերեն եւ թուրքերեն:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Պատանու հոգին». ըմբոստացիր երազանքիդ համար

Տիգրան Հակոբյանը խոսեց ՀՌՀ-ի արդյունավետության բարձրացման մասին