Connect with us

Նորություններ

«Լվացքատուն». համացանցում հայտնվել է Սթիվեն Սոդերբերգի ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է

Սթիվեն Սոդերբերգի «Լվացքատուն» (The Laundromat) ժապավենը ձեռք է բերել առաջին թրեյլերը: Ֆիլմում խաղացել են Մերիլ Սթրիփը, Գարի Օլդմանը եւ Անտոնիո Բանդերասը:

Ֆիլմը կպատմի Պանամական սկանդալային փաստաթղթերի արտահոսքի մասին: Այրի Այլինը (Սթրիփ) հանգստի է մեկնում Պանամա, սակայն ճանապարհորդության փոխարեն գտնում է կոռուպցիոներների (Օլդման եւ Բանդերաս) ֆիրման, որոնք ֆինանսական մեքենայությունների եւ օֆշորների միջոցով սեփականությունը թաքցնելու գործում օգնում են ազդեցիկ անձանց:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 1-ին՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում (մրցույթ): Netflix հոսքային ծառայությունը «Լվացքատունը» կթողարկի հոկտեմբերի 18-ին:

Շարունակել ընթերցումը
Գովազդ
Մեկնաբանություններ

Կինովարձույթ

Ամերիկյան խոշորագույն կինոցանցերը դատի են տվել Նյու Ջերսի նահանգին

Նրանք հստակություն են պահանջում տարածաշրջանում կինոթատրոնների բացման հարցով:

Հրապարակվել է

Երեքշաբթի Կինոթատրոնների սեփականատերերի ազգային ասոցիացիան (NATO), ինչպես նաև AMC և Regal խոշոր ցանցերը հայց են ներկայացրել Նյու Ջերսիի նահանգին և նահանգապետ Ֆիլիպ Մերֆիին: Նրանք իշխանություններին մեղադրել են խտրականության մեջ այն պատճառով, որ նահանգը թույլատրել է եկեղեցիների բացումը, իսկ կինոթատրոններին մինչեւ հիմա արգելվում է աշխատել:

Նյու Ջերսի նահանգը կինոթատրոնների կողմից պատահական ընտրված չէ: Սա կարևոր մաս է երկրի դրամարկղային քարտեզի վրա՝ դրա շուրջ 100 կինոթատրոններ բերում են ԱՄՆ-ի ընդհանուր դրամարկղի մոտ 2,5 տոկոսը, սակայն, միևնույն ժամանակ, այն աշխարհագրորեն և ենթակառուցվածքային կապ ունի վարձույթի համար ամենախոշոր և շահութաբեր տարածաշրջանի՝ Նյու Յորք քաղաքի հետ: Բացի այդ, ասում են, որ տեղի նահանգապետն ավելի ճկուն է, քան Նյու Յորքի իշխանությունները:

ԱՄՆ-ի կինովարձույթի շուկայի շատ խաղացողներ վիրավորված են առողջապահության համակարգի իշխանություններից և պաշտոնյաներից, քանի որ կարծում են, որ արդյունաբերությանը անարդար են վերաբերվում: AMC-ն ու Regal-ը բազմիցս հայտարարել են, որ իրենք ունեն աշխատանքի վերականգնման մտածված սխեմաներ, որոնցում ամրագրված են սանիտարական-համաճարակաբանական բոլոր նորմերն ու կանոնները պահպանելու պարտավորությունները: Սակայն աշխատանքի թույլտվություններ կան ոչ բոլոր նահանգներում:

Եթե կինոթատրոնները կարողանան շահել այդ գործը, այն նախադեպ կստեղծի եւ կնպաստի այլ հինգ նահանգների իշխանությունների կողմից կինոթատրոնների վերաբերյալ որոշումների կայացմանը: Խտրականության տակ ներկայացվող աշխատելու արգելքը ամենաակնհայտ քայլը չէ, բայց ամերիկյան իրավունքի համար այդ «իրավաբանորեն ճշմարտանման փաստարկը» կարող է աշխատել: Սակայն առայժմ ԱՄՆ-ում կինովարձույթի համար հիմնական վտանգ են ներկայացնում ոչ թե իշխանությունների որոշումները, այլ COVID-19 հիվանդացության նվազող ժամանակացույցը: Եթե իրավիճակը չհաջողվի կոտրել, ապա օգոստոսի կեսերին երկրի կինոթատրոնների զանգվածային բացման մասին խոսք լինել չի կարող:

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Կանադական Cineplex-ը դատի է տվել աշխարհի մեծությամբ երկրորդ կինոցանցին

Այն բանի համար, որ նա հրաժարվել է Cineplex-ին կլանելու գործարքից:

Հրապարակվել է

Կանադական Cineplex կինոցանցը դատական վարույթ է նախաձեռնել աշխարհի երկրորդ խոշորագույն Cineworld կինոցանցի դեմ, ավելի ճիշտ՝ նրա մայր Cineworld Group ընկերության դեմ: Հայցը կապված է վերջինիս կողմից Cineplex-ի ձեռքբերման գործարքն ավարտելու մերժման հետ: Cineworld-ը հայտարարել էր կանադական կինոցանցի կլանման մասին հունիսի 12-ին: Գործարքի առժեքը կազմում էր 1,6 մլրդ դոլար, սակայն համաձայնեցման վերջին փուլում հրաժարվել է գործարքից:

Cineplex-ի կարծիքով, Cineworld-ի գործողությունները խախտում են ընկերությունների միջև պայմանավորվածությունները և չեն համապատասխանում գործարար էթիկային: Cineworld-ը հրաժարվել է գործարքից՝ վկայակոչելով նաև պանդեմիայի հետ կապված անբարենպաստ պայմանները: Կանադացիները վստահ են, որ այդ պատճառները թերի են, իսկ իրական պատճառները կապված են գնորդի կասկածների հետ, ինչը հակասում է նրա հետ նախկինում կնքված մտադրությունների մասին համաձայնագրերին:

«Մինչ Cineplex-ը կատարել է իր բոլոր պարտավորությունները Համաձայնագրի վերաբերյալ, Cineworld-ը դա չի արել», — նշվում է կանադական կինոցանցի հայտարարության մեջ: Ավելին, առանձին նշվում է, որ համաձայնագրում գրված է եղել, որ անմիջականորեն պանդեմիան չի կարող պատճառ հանդիսանալ գործարքից հրաժարվելու համար:

Cineplex-ի հայցը հայտնվել է ուրբաթ՝ հուլիսի 3-ին, իսկ արդեն երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, Cineworld-ը հրապարակել է հակընդդեմ հայտարարություն, որում հաղորդվում էր, որ համաձայն չէ պայմանավորվածությունների խախտման մեղադրանքներին: Cineworld-ը պնդում է, որ դադարեցրել է գործարքը, քանի որ Cineplex-ը խախտել է մտադրությունների համաձայնագրում նկարագրված մի շարք պայմանավորվածություններ: Թե ինչի մասին է խոսքը, չի հստակեցվում:

«Cineplex-ը չի ուղղել այդ խախտումները, երբ նրանց հնարավորություն է տրվել դա անել», — ասվում է Cineworld-ի հայտարարության մեջ: Այժմ աշխարհի երկրորդ խոշորագույն կինոցանցը իրեն իրավունք է վերապահում կանադական ցանցից բռնագանձել բոլոր վնասները, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել են չկայացած կլանման պատճառով, ներառյալ ֆինանսավորման ծախսերը, խորհրդատվական ծառայությունների վճարումը եւ այլ կրած ծախսերը: Ամենայն հավանականությամբ, շուտով կհայտնվի հակընդդեմ հայց նրանից:

Շարունակել ընթերցումը

Նորություններ

Փարիզում կբացվի լողացող կինոթատրոն

Ի նշանավորումն Paris Plages քաղաքային լողափի վերադարձի՝ քաղաքում լողացող կինոթատրոն կհայտնվի:

Հրապարակվել է

Փարիզում` Սենի ափին բացվում է լողացող կինոթատրոն, որտեղ մարդիկ նստած կլինեն նավակներում, պահպանելով սոցիալական հեռավորությունը:

«Cinéma sur l’Eau» կամ ֆիլմ ջրի վրա տեղի կունենա հուլիսի 18-ին և կազդարարի Paris Plages-ի բացումը՝ ամենամյա քաղաքային ծրագրի, որը ամռանը Ֆրանսիայի մայրաքաղաքում ստեղծում է ժամանակավոր լողափ:

Կինոասերները կկարողանան վայելել անվճար դիտումները 38 հարմարավետ էլեկտրական նավակներում, որոնք կարող են տեղավորել երկուսից վեց մարդ, պահպանելով սոցիալական հեռավորությունը: Փարիզցիները կարող են մասնակցել այդ տեղերի խաղարկությանը երեքշաբթի՝ հուլիսի 15-ն:

Եվս 150 մարդ ֆիլմը դիտելու է ցամաքում գտնվող տախտակամածներից՝ կենդանի հերթով:

Մեծ էկրանին կցուցադրվեն երկու ֆիլմեր, այդ թվում «Թագի պատմությունը», կարճամետրաժ ֆիլմ, որը հաղթող է ճանաչվել Mk2 կինոթատրոնների ցանցի կողմից կազմակեպված մրցույթում, որը նաև հանդիսանում է ջրային ցուցադրություն համանախաձեռնող:

Երկրորդ ֆիլմը՝ «Le Grand Bain», 2018 թվականի ֆրանսիական կատակերգությունը տղամարդկանց խմբի մասին է, որոնք սինխրոն լողի թիմ են հիմնում:

Ֆրանսիայի կինոթատրոններին անցյալ ամսվա վերջին թույլատրել են կրկին բացվել պանդեմիայի պատճառով փակվելուց հետո: Դահլիճը պետք է լցված լինի ոչ ավելի, քան 50 տոկոսով:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: