ամն

«Խիզախ» Քեթրին Սարաֆյանը պատրաստ է ընդլայնել Pixar — Հայաստան համագործակցությունը

Հոկտեմբերի 6-9-ը Երեւանում անցնում է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես WCIT 2019-ը: Այս կապակցությամբ Հայաստան են ժամանել հայտնի հյուրեր, որոնց թվում է «Pixar Animation Studios» համակարգչային անիմացիայի ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը նշել է, որ ուրախ է արդեն 5-րդ անգամ գտնվել Հայաստանում, որտեղ վերջին անգամ եղել է 2011-ին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ գործիքները և ձեռնարկությունները տպավորիչ զարգացում են արձանագրել, ինչը խոսում է մեր երկրում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացի մասին:

«Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահը տեղեկացրել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել «Pixar Animation Studios» և PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակի միջև, մասնավորապես, անիմացիայով զբաղվող մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղությամբ, և «Pixar Animation Studios»-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել այդ գործակցությունը:

Քեթրին Սարաֆյանը ամերիկացի պրոդյուսեր է: Առավել հայտնի աշխատանքներից է «Խիզախ արքայադուստրը» անիմացիոն ֆիլմը, որի համար նա արժանացել է Օսկարի: Տվյալ պահին զբաղեցնում է «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահի պաշտոնը:

Ի՞նչ եք կարծում

0 points
Upvote Downvote

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան

Գլխավոր խմբագիր: 2017 թվականին ավարտել եմ Սլավոնական համալսարանի ռեժիսուրայի բաժինը: Նույն ժամանակ ընդունվել եմ ՎԳԻԿ-ի պրոդյուսերական ֆակուլտետ: Աշխատել եմ «Նաիրի» կինոթատրոնում և տարբեր ռուսական կնոփառատոններում:

Դիտարկումները

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բեռնել եւ hellip;

Բեռնել եւ hellip;

0

Comments

0 comments

«Անձրևոտ օր Նյու Յորքում». Այս քաղաքը նրանց հետ կապված այլ ծրագրեր ունի

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը կմասնակցի Թուրինի Միջազգային Կինոթառատոնին