Connect with us

Կինոիրադարձություններ

Կաննի կինոփառատոնն ու Marché du Film-ը «վստահ են», որ կկայանան

Ի պատասխան այն աճող ենթադրության, որ կինոփառատոնը և շուկան կարող են չեղարկվել կորոնավիրուսի բռնկման պատճառով Կաննի կինոփառատոնը եւ նրա Marché du Film-ը հայտարարել են, որ իրենք շարունակում են 2020 թվականի նախապատրաստական աշխատանքները:

Հրապարակվել է

«Մենք շարոնակում ենք ընդունել ֆիլմերը: Դրանք մինչ այժմ ուղարկվում են», — ասել է փառատոնի մամուլի քարտուղարը ScreenDaily պարբերականին:

Նա հավելել է, որ ամենամյա մամուլի ասուլիսը, որը հայտարարում է պաշտոնական ընտրության մասին, նախկինի պես պլանավորված է ապրիլի 16-ին Փարիզի կենտրոնում:

Ենթադրություններն այն մասին, որ Կաննի կինոփառատոնը կարող է չկայանալ, սաստկացել են մարտի 4-ին այն բանից հետո, երբ MIPTV բովանդակության շուկայի կազմակերպիչները հայտարարել են 2020 թվականի շուկայի կորոնավիրուսի պատճառով չեղարկման մասին, որը պետք է կայանար մարտի 30-ից ապրիլի 2-ը Կաննում:

Կաննի կինոփառատոնի ներկայացուցիչն ասել է, որ փառատոնի առջեւ ծառացած իրավիճակը տարբերվում է MIPTV-ի առջեւ ծառացած իրավիճակից:

«Մենք գործ ունենք տարբեր ժամանակահատվածների հետ: Այսօր, ինչպես փառատոնի, այնպես էլ շուկայի համար, վաղաժամ կլիներ խոսել այն միջոցառումների չեղարկման մասին, որոնք պետք է կայանային երկուսուկես ամիս անց», — ասել Է մամուլի քարտուղարը:

«Իհարկե, մենք մնում ենք կապի մեջ տեղական եւ ազգային իշխանությունների հետ եւ կհետեւենք նրանց առաջարկություններին, բայց հիմա ամեն ինչ անփոփոխ է՝ փառատոնը կկայանա»:

Marché du Film

Marché du Film-ի ղեկավար Ժերոմ Պայարը Screen-ին ասել է, որ «շատ վստահ է», որ շուկան տեղի կունենա, ինչպես նախատեսվում էր:

«Այսօր շուկան չեղյալ հայտարարելու բացարձակապես ոչ մի մտադրություն չկա», — ասաց նա: «Մենք նման չենք մյուս շուկաներին, մենք երկու ամիս անց ենք տեղի ունենում եւ շատ վստահ ենք, որ Կաննի կինոփառատոնը կկայանա»:

Կաննի կինոփառատոնը տեղի է ունենալու 2020 թվականի մայիսի 12-23-ը: Marché du Film-ը, որը անցկացվում է կինոփառատոնի օրերին ծավալելու է իր գործունեությունը 2020 թվականի մայիսի 12-21-ը:

Կինոիրադարձություններ

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կտեղադրվի Աղասի Այվազյանի անվանական աստղը

Հրապարակվել է

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց՝ Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը, որը տեղադրվելու է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանի 95-ամյա հոբելյանի առթիվ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

Կինոփառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվելու է հուլիսից:

Աղասի Այվազյանը որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը։ Այնուհետև նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը։

Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Հրանտ Մաթևոսյանի 85 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Մի քանի խոշորագույն փառատոներ միավորվել են ի պաշտպանություն կինոարվեստի

Հրապարակվել է

Հուլիսի 8-ին Տորոնտոյի կինոփառատոնը համերաշխության պաշտոնական նամակ է հրապարակել երեք այլ միջազգային կինոփառատոների՝ Նյու Յորքի, Վենետիկի և Տելուրիդայի հետ, որոնք միավորվել են ի պաշտպանություն կինոարվեստի: Յուրաքանչյուր կազմակերպություն պարտավորվել է համագործակցել, տեղեկատվություն փոխանակել և աջակցել միմյանց նշանակալի միջոցառումների անցկացմանը:

«Մեր բոլորի կողմից սիրված արվեստի ձևը ճգնաժամի մեջ է: Մենք բոլորս աշխատանքի մեջ աննախադեպ խնդիրների ենք բախվել, և մեր ֆինանսական անվտանգությունը վտանգված է: Համաճարակը հասել է, երբ մենք պատրաստվում էինք 2020 թվականի աշնան ամենամեծ իրադարձությանը: Մենք ստիպված էինք հարմարվել ներկայիս պայմաններին: Եվ մենք որոշեցինք համագործակցել այլ ստուգատեսների հետ», — մեջբերում է նամակը Տորոնտոյի փառատոնի մամուլի ծառայությունը:

Նյու Յորքի, Վենետիկի եւ Տելուրիդայի կինոփառատոններն ու Տորոնտոյի փառատոնն պանդեմիայի պայմաններում ստիպված են եղել վերաիմաստավորել իրենց ձևաչափերը, ծրագրերը և հանդիսատեսի հետ փոխգործակցությունը, ինչպես ասված է հայտարարության մեջ:

«Այս տարի մենք որոշել ենք հրաժարվել աշնանային փառատոներում մեր գործընկերների հետ մրցակցությունից և դրա փոխարեն պարտավորվել ենք համագործակցել: Մեր փառատոներն այժմ լավագույն ֆիլմերի համար միասնական հարթակ են: Մենք այստեղ ենք ծառայելու կինեմատոգրաֆիստներին, հանդիսատեսին, լրագրողներին, կինոարդյունաբերության բոլոր մասնագետներին եւ պահպանելու կինոյի էկոհամակարգի բարգավաճումը: Մենք պետք է անենք դա միասին», — հայտարարության մեջ հստակեցվում են կինոստուգատեսի կազմակերպիչները:

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 10-19-ը, միջոցառումների մի մասը տեղի կունենա առցանց, մի մասը՝ կենդանի:

Շարունակել ընթերցումը

Կինոիրադարձություններ

Մեկնարկել է Berlinale Talents-2021-ի հայտերի ընդունումը

Հրապարակվել է

Berlinale Talents-ը, թերևս, երիտասարդ կինոգործիչների համար ամենահայտնի կրթական ֆորումն է, որը եզակի հնարավորություն է տալիս մտնել մեծ կինոյի աշխարհ։ Միջոցառումը տեղի է ունենում ամեն տարի Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում և հավաքում է 250 «տաղանդ» ամբողջ աշխարհից: Համաժողովի շրջանակներում մասնակիցներն այցելում են տարբեր վարպետության դասեր, շփվում համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետների հետ և, իհարկե, դառնում Բեռլինի միջազգային կինոփառատոնի մի մասը՝ հնարավորություն ստանալով մասնակցել պրեմիերաների ցուցադրություններին:

Berlinale Talents-2021-ի հայտերի ընդունումը կտևի մինչև 2020-ի սեպտեմբերի 1-ը:

Մրցութային ընտրությանը կարող են մասնակցել ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ, մոնտաժողներ, կոմպոզիտորներ, դերասաններ, սեյլզ գործակալներ, բեմադրող նկարիչներ, դիստրիբյուտորներ:

Հայտը անհրաժեշտ է լրացնել անգլերեն լեզվով, ինչպես նաև դրան կցել ստեղծագործական պորտֆոլիո, ուստի խորհուրդ ենք տալիս չհետաձգել և ծանոթանալ հարցաթերթիկին արդեն հիմա: Կամպուսի կազմակերպիչները պոտենցիալ մասնակիցների համար պատրաստել են հարցեր, որոնք իսկապես խոհուն և հասուն պատասխաններ են պահանջում:

Բոլոր մանրամասները՝ Berlinale Talents կայքում:

Այս տարի Հայաստանից մասնակցում էր Ջիվան Ավետիսյանը: Տարբեր տարիներին մասնակցել են Մարիա Սահակյանը, Արմինե Անդան, Օվսանա Շեկոյանը, Լիլիթ Մովսիսյանը և այլոք:

Շարունակել ընթերցումը

Միացեք մեզ

Գովազդ

ԿինոՊրես Telegram

Գովազդ

Հարցում

Թրենդային

Copyright © 2019-2020 ԿինոՊրես

Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: